ԷՔՍՏՐԵՄԱԼ ՑԱՏԿ Մայիս 02,2012 00:00 «Կիպրոսի բնակչուհի 104-ամյա Պեգգի Մաքելպայնը դարձել է մոլորակի ամենատարեց բնակիչը, որը պարապլանով թռիչք է իրականացրել: Տարեց կինը, որը երկու երեխա, չորս թոռ եւ երկու ծոռ ունի, թռիչք է իրականացրել 730 մ բարձրությամբ սարից»,-գրում է The Daily Mail-ը: «Ես վայելել եմ թռիչքի յուրաքանչյուր վայրկյանը: Այն ավելի լավ է անցել, քան նախորդ անգամ: Ես, իհարկե, ցանկանում եմ …
ՎՐԵԺ Է ԼՈՒԾԵԼ Մայիս 02,2012 00:00 «Լեհաստանում 45-ամյա տղամարդը մնացել է առանց ատամների ատամնաբույժին այցելելուց հետո»,-հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը: Նշվում է, որ Մարեկ Օլշեւսկին դիմել է ատամնաբույժի, որը եղել է նրա նախկին սիրեցյալը: Կինը բարկացած է եղել, որ իր սիրելին հեռացել է այլ կնոջ մոտ: Նա չափից դուրս մեծ չափաբաժնով ցավազրկող է ներարկել տղամարդուն, փակել դուռը ներսից եւ հանել նրա բոլոր ատամները: …
ԿԾԵԼ Է ՇԱՆԸ Մայիս 02,2012 00:00 Իլինոյս նահանգում ամերիկուհին մոր հետ վեճի ընթացքում կծել է շանը: Նրան մեղադրանք է ներկայացվել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: The Telegraph-ը գրում է, որ հարեւանները, բղավոցներ լսելով, ոստիկանություն են կանչել: Ոստիկանության տվյալներով` 19-ամյա Հարները վեճի ընթացքում ճանկռել է մոր դեմքը, ինչպես նաեւ կծել շանը: Շան մեջքին կծածի երեք հետք է եղել: Շունն էլ իր հերթին …
ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՉԻ ՄՐՑՈՒՄ Մայիս 02,2012 00:00 «Ժողովուրդ»-ը փորձեց ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ պարզել, թե ինչու նա ներկա չէր Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Սակայն Սիլվան նախընտրեց, որ այդ հարցին պատասխանի հայրիկ-պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը: Այնպես որ, մեր հարցազրույցն այս անգամ մի քիչ այլ ֆորմատի մեջ է` միաժամանակ Սիլվա եւ Հակոբ Հակոբյանների հետ:-Ես վաղուց չեմ մասնակցում մրցանակաբաշխությանը, վերջին անգամ 2006 թվականին եմ մասնակցել, «Տարվա հայտնություն» եմ ստացել: …
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ Մայիս 02,2012 00:00 Նախորդ տարիներին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում բաժանված ընտրակաշառքը Տավուշի մարզում վատ ավանդույթ է ձեւավորել. այս անգամ եւս ընտրողների զգալի մասը սպասում է ընտրակաշառքի: Եւ այդ սպասումները հիմնականում կապված են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ տարածքային կազմակերպություններ են ներկայացվում ընտրողների ցուցակներ, որոնց մեջ ներգրավված անձանց պետք է բաժանվի ընտրակաշառքը: …
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՎԱՆՈՅԻՑ Մայիս 02,2012 00:00 Ապրիլի 29-ին Նոյեմբերյանում ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ «Մարտի 1» ՀԿ համակարգող Առաքել Սեմերջյանի ողջ ելույթը վերաբերում էր Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքին: Սեմերջյանը Հայաստանը համեմատեց երեխայի հետ, որին կարող է փրկել միայն Հայ ազգային կոնգրեսը: Նա Վանոյի հայրենակիցներին կոչ արեց. «Դուք, ունենալով Վանոյի պես հանճարեղ գրող, պահելով այս սահմանները, իրավունք չունեք թողնել, որ երեխան …
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ «ԲՈՒՏԻԿՆԵՐԻՆ» Մայիս 02,2012 00:00 Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երեկ այցելել է Մաշտոցի պուրակ եւ հրաման տվել` անհապաղ ապամոնտաժել կրպակները, քանի որ դրանք տգեղացնում են Երեւանը: Այսպիսով՝ բնապահպան ակտիվիստները լուրջ հաղթանակ արձանագրեցին:Ինչպես տեղեկացանք բնասեր ակտիվիստ Արմո Սաֆարյանից, իրենք հատկապես վերջին շրջանում ոչ մի նամակով չեն դիմել Սերժ Սարգսյանին: Եւ տարակուսելի է, որ վերջինս գնացել է պուրակ: «Նախագահի …
ՀԱՆՔԱՏԻՐՈՒՀԻՆ Մայիս 02,2012 00:00 ՀՀԿ համամասնական ցուցակի 11-րդ տեղում գտնվող Հերմինե Նաղդալյանի եկամուտներն անցած 1 տարում կազմել են 598 մլն 785 հազ. դրամ, որից 3.153 մլն-ը՝ ԱԺ աշխատավարձ, 255.431 մլն-ը՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ»-ից շահաբաժին, 340.201 մլն դրամը՝ «ԲեգՄիք»-ից շահաբաժին: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ Նաղդալյանն ունեցել է 100 մլն դրամ եւ 30 հազ. դոլար գումար: Նա չի հայտարարագրել որեւէ շարժական …
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ Մայիս 02,2012 00:00 Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորում»-ը ստորագրահավաք է կազմակերպում` համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Օրերս ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վե՛րջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,-yerkir.am-ին ասել է ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրություններն արտասահմանյան համարներից են …
ՀԱԿ-Ը ՇԻՐԱԿՈՒՄ Մայիս 02,2012 00:00 Նախընտրական փուլի վերջին հանդիպումը Շիրակի մարզում անցկացրեց ՀԱԿ-ը: Ընտրողների հետ հանդիպում էր կազմակերպվել նախ Թալինում, ապա Մարալիկում եւ Արթիկում: Կոնգրեսականների վերջին կանգառը Գյումրին էր, որտեղ հայտարարեցին, որ մարզի մյուս բնակավայրերում կայացած հանդիպումների բազմամարդությունը խոսում է այն մասին, որ ՀԱԿ պայքարը թեւակոխում է որակական նոր փուլ: Նշենք, որ ՀԱԿ հանդիպումներին առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցում ՀՀ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին