ՄԵՆՔ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՆՔ Հուն 20,2012 00:00 Սոցիալական խնդիրներից ոչ մի կին անմասն մնալ չի կարող: Սակայն լինում են կանայք, որոնց ամուսինները հոգում են այդ խնդիրները, ու նրանք շատ անգամ նույնիսկ խանութ չեն գնում եւ տեղյակ էլ չեն լինում մթերքների գներից, ինչպես, օրինակ, դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: -Ես առեւտուր չեմ անում, ամբողջն իմ ամուսինն է անում, գներից տեղյակ չեմ, առանձնապես չեմ հետաքրքրվում: Նա …
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ Հուն 20,2012 00:00 Հունիսի 17-ին տեղի ունեցավ երկուսենյականոց բնակարանների բաշխման գործընթացը: Նախապես հայտարարված էր, որ միջոցառումը կայանալու է Գյումրու թիվ 11 դպրոցում ժամը 12-ին: Հարկ է նշել, սակայն, որ տեղի ունեցածը իսկական խայտառակություն էր: Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին դպրոցի դահլիճում, որտեղ անգամ շնչելու օդ չկար: Չկային նաեւ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, որպեսզի այդ աղմուկ-աղաղակի պայմաններում մարդիկ կարողանային լսել, թե …
67 ՀԱՄԱՐԸ ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ Հուն 20,2012 00:00 Օրերս «Ժողովուրդ»-ն ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, որը բողոքում էր 67 համարի երթուղայինների աշխատանքից: Նա պնդում էր, որ տվյալ երթուղայինները թերանում են եւ ուղեւորներին երթուղու վերջնագիծ չեն հասցնում:«Երթուղայինը երբ հասնում է «սերվիզի» խաչմերուկ եւ պետք է աջ թեքվի, առանց ուղեւորներից տեղեկանալու` վերջում իջնող կա, թե ոչ, ուղիղ անցնում է խաչմերուկը եւ իր երթուղին ինքնակամ կրճատում: …
ՆՈՐ ԳԻՐՔ Հուն 20,2012 00:00 Օրերս լույս է տեսել ՍԴ անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանի «Մարդու իրավունքներ. նախագիտելիք» գիրքը: Այնտեղ Պողոսյանը ներկայացրել է մարդու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներն ու ազատությունները: Գրքում լուսաբանված են մարդու իրավունքների վերաբերյալ նախնական պատկերացումները, մարդու իրավունքների տեղն ու դերն արդի համակարգում: Նաեւ ներկայացված է Սահմանադրության ու եվրոպական նախադեպային իրավունքի նշանակությունը մարդու իրավունքների գործում: …
ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԸ Հուն 20,2012 00:00 Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների՝ աշխարհում անտուն մարդկանց 30-40%-ը չարաշահում է ալկոհոլը, 10-20%-ը՝ թմրանյութերը, իսկ 10%-ը տառապում է լուրջ հոգեկան հիվանդությամբ: Անօթեւան մարդկանց 12%-ը կանայք են: Շաբաթ օրը` առավոտյան, դուրս եկա` աղբը թափելու: Աղբամանի մոտ հանդիպեցի մի կնոջ, որն ուսապարկում տեղավորում էր աղբարկղից հայթայթած կերակրի մնացորդները, ապակե եւ պոլիէթիլենային տարաները: Խնդրեց հացը եւ շշերը չթափել, խոստացավ …
ՎԵ՞ՐՋ ՎԱՐԴԱՆԻԿԻ ԿԼԱՆԻՆ Հուն 20,2012 00:00 Հաջորդ ամսից կմեկնարկեն Գյումրու քաղաքապետի թեկնածուների առաջադրումները, եւ արդեն շրջանառվում են այդ աթոռի համար պայքարող հավանական թեկնածուների անունները: Եթե ապրեինք նորմալ երկրում, իհարկե, իրական մրցակցությունը միայն ողջունելի կլիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչ որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ թե ով կլինի Գյումրու քաղաքապետը, կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանն ում կցանկանա տեսնել այդ պաշտոնում: Վարդան Ղուկասյանի …
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՉԷ Հուն 20,2012 00:00 Արդեն հայտնի է ՀՀ գործադիր մարմնի անդամների ամբողջական կազմը, եւ պարզ է, թե ում հետ է Սերժ Սարգսյանը պատրաստվում աշխատել մինչեւ իր նախագահության վերջին ամիսները: 2013-ի փետրվարին մեր երկրում կրկին նախագահական ընտրություններ են սպասվում, եւ ՀՀԿ առաջնորդը պիտի կրկին դռնեդուռ ընկնի, որպեսզի համոզի ընտրել իրեն:ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ չփոփոխված այս դեմքերով հաջողություններ …
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ Հուն 20,2012 00:00 Երբ Սամվել Նիկոյանն իբր թե ընտրվեց ԱԺ նախագահ, իմ մտերիմ պատգամավորներից մեկը, որը հիմա դարձյալ խորհրդարանում է, ասաց. «Սա արդեն վերջն էր… Խորհրդարանը երբեք էսքան հեղինակազրկված չէր եղել»: Ընդ որում ասողը ոչ թե ընդդիմադիր էր, այլ Նիկոյանի հարազատ ՀՀԿ անդամ: Ասում են` երբ քաղաքական որոշում էր կայացվում Նիկոյանին երկրի երկրորդ դեմքի պաշտոնը տալու մասին, Սերժ …
Հուն 20,2012 00:00 «Ես պատգամավոր եմ դարձել առանց քոռ կոպեկի»: Հովհաննես Մարգարյան «Առավոտ» Դե իհարկե, ԱԺ բազմամյա պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որ մեծամասնական ընտրակարգով մրցակցում էր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հետ, չէր էլ կարող այդքան «քոռ կոպեկ» ծախսել, որ հաջողության հասներ: Դրա համար նրան օգնության հասավ հարազատ կուսակցությունը: Բայց ՕԵԿ-ը ոչ թե Մարգարյանի անունից ընտրակաշառք բաժանեց, այլ պաշտոնապես՝ «Օրինաց երկիր» …
Հուն 20,2012 00:00 «Արե՛ք ընենց մի հատ տուգանք դնենք, որ տանեն, պատից կախեն, խփեն»: Վարդան Այվազյան aravot.am Ճայերի հանդեպ հատուկ թուլություն ունեցող նախկին պաշտոնյայի ձայնը, ինչպես ասում են, տաք տեղից է գալիս: Վ. Այվազյանը լավ գիտի, որ ինկվիզիցիայի ժամանակներն անցել են, ու որեւէ մեկը չի համարձակվի մենաշնորհները տնօրինող օլիգարխներին պատին մոտեցնելու, կախելու կամ խփելու մասին նույնիսկ թաքուն մտածել: …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին