«Նեմե՛ց, սրիկա՛, Նեմե՛ց, մարդասպա՛ն: Անցնի 40 օր, թե 140 օր, մեկ է՝ չես մարսելու»,-նման վանկարկումներով երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրվա կապակցությամբ քաղաքացիական-հասարակական նախաձեռնության մի խումբ անդամներ, քաղաքական գործիչներ մոմավառություն-բողոքի ակցիա իրականացրին` հավաստիացնելով ներկաներին, որ էլ զոհ չի լինելու, հակառակը՝ հաջորդ զոհը լինելու է օլիգարխիան` հայտնվելով ճաղերի հետեւում: Նկատենք, …