Բախում եվ վրաերթ Խանջյան փողոցում Հոկ 25,2012 19:24 Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Խանջյան փողոցում “ԳԱԶ-31213” մակնիշի ավտոմեքենա է բախվել “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի, ապա “ՎԱԶ-2107”-ը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում Է քննություն:
Մահվան ելքով վրաերթ Քուչակ գյուղում Հոկ 25,2012 19:20 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 18:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը Քուչակ գյուղի բնակչուհի, մոտ 70 տարեկան …
Փլուզված շենքի շինաշխատանքների ժամկետի թույլտվությունը լրացած է եղել (ֆոտո) Հոկ 25,2012 19:13 Մայրաքաղաքի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույցի շինարարությունը ժամկետների առումով ապօրինի է: Այս մասին Tert. am -ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ հավելելով. “Այս պահին սեփականատերը շինաշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի ունեցել”: Քաղաքապետարանի լրատվության պատասխանատուն հավելեց, որ սեփականատերը “Մանկական զվարճալիքների կենտրոն” և “Լենա Թովմասյան” ՍՊԸ-ներն են, իսկ շինարարական …
երկու մարդու կյանք խլած վերելակը փորձաքննություն չէր անցել. ԱԻՆ Հոկ 25,2012 19:06 Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը պոկվել եւ ընկել էր, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները …
Մատը կտրած կալանավորն ասել է, որ առավոտից իրեն բուժօգնություն չեն ցուցաբերել. ՄԻՊ Հոկ 25,2012 19:01 Մամուլում տարածում գտած 4 դատապարտյալի գործի առնչությամբ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից: Խմբի աշխատակիցները հաստատել են, որ 4 դատապարտյալն էլ հացադուլ է հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա …
Ընկել է Վերելակ. Կա երկու զոհ եվ երկու տուժած Հոկ 25,2012 18:52 Դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, նախնական տվյալներով կան երկու զոհ եւ երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել …
Ընդունվեցին 2013թ. պետբյուջեի կատարումն ապահովող մի շարք օրենքներ Հոկ 25,2012 16:42 Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց “Դատախազության մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ կրող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ տարով՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին …
Փլուզման արդյունքում տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր Հոկ 25,2012 16:39 Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից: Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Տուժածների վիճակին …
Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի սպասարկման որակը Հոկ 25,2012 16:35 ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային և տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքը ձեռք կբերվի “Գնումների մասին”ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով, ինչի շնորհիվ կբարելավվեն աշխատանքի պայմանները, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը և սպասարկման որակը։ Կառավարությունն իր նիստում ընդունել …
Ամուսինը կտրել կնոջ քիթը, շուրթերը եվ մարմնի այլ մասեր Հոկ 25,2012 16:16 Թուրքիայի Մարաշ նահանգի Էլբիստանի շրջանում կինը չդիմանալով ամուսնու բռնություններին հեռացել էր տանից, սակայն երեխաների խնդրանքով կրկին վերադարձել: Տուն վերադառնալուց օրեր անց ամուսինը մի երեկո մտել է խոհանոց եւ մի քանի բառ փոխանակելուց հետո կնոջ գլուխը սկսել է պատերին խփել, որից հետո դանակով կտրել կնոջ քիթը, շուրթերը եւ մարմնի այլ մասեր, հետո կոտրել ձեռքերը: Մոր ձայները …
07 Հուլիս 15:47 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժվում է «Զովք» սուպերմարկետը․ ի՞նչ մանրամասներ է հայտնում Պետրոս Պետոյանը
07 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ից սիլիկոնե դիմակով 590 հազար դոլար հափշտակողը Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է․ բացահայտում
07 Հուլիս 17:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ստում եք, տիկի՛ն դատախազ․ Աննա Գրիգորյանը դատախազի ձայնագրությունը միացրեց ԱԺ-ում
04 Հուլիս 12:40 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի դեմքը, երբ հարցնում են Սեւանում դուստր առանձնատուն ունի
02 Հուլիս 12:30 ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում պայմանագրային զինծառայողին դաժանաբար ծեծել են․ նա հիվանդանոցում մահացել է․ գեներալի հարազատների անուն են տալիս
27 Հունիս 22:40 Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին. Արա Զոհրաբյան
25 Հունիս 11:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես եմ վճարում Սրբազանի կեցավայրի վարձը, ես բավականին հարուստ մարդ եմ․ Գառնիկ Դանիելյան