Խոշոր ավտովթար Երեվան-Գյումրի ավտոճանապարհին Նոյ 28,2012 22:06 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած “Համմեր” մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած “Վազ 2121” մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները: …
ՔԿՀ-ի աշխատակցի ծոցագրպանից թմրանյութ են գտել Նոյ 28,2012 21:57 Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Գորիս” քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ …
Երիտասարդին գտել են տանիքում կախված վիճակում Նոյ 28,2012 21:50 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված գյուղի տներից մեկի խորդանոցի տանիքից՝ կախվելու միջոցով ինքնասպան է եղել …
Պայթյուն Դամասկոսում Նոյ 28,2012 17:01 Դամասկոսի մոտակայքում ահաբեկչության զոհ է գնացել նվազագույնը 20 մարդ,- գրում է ИТАР-ТАСС-ը: Միջադեպը տեղի էր ունեցել Ջարամանա քրիստոնեական թաղամասում: Պայթեցվել է ականավորված 2 ավտոմեքենա և 2 ինքնաշեն պայթուցիկ սարք։ Զոհվածների և վիրավորների մասին տեղեկությունը չի պարզաբանվում:
ՎԻՐՏՈՒԱԼ ԴՊՐՈՑ Նոյ 28,2012 16:48 Գերմանային պատկանող Վադենյան ծովում գտնվող Արեւմտա-ֆրիզյան կղզիների աշակերտների համար բացվել է վիրտուալ դպրոց։ Մեկուսացված կղզիների աշակերտները կմասնակցեն դասերին համացանցի միջոցով: Արդյունքում նրանք կստանան ստանդարտ ատեստատ, որն իրավունք է տալիս ուսումը շարունակել համալսարաններում։ Արտասովոր դպրոցը կգործի մինչ 2015-ը։
Մահացել է Ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագիրը Նոյ 28,2012 16:36 59 տարեկանում, սրտի կաթվածից մահացել է ֆրանսիական Le Monde թերթի գլխավոր խմբագիր Էրիկ Իսրաելեւիչը։ Le Monde թերթում Իսրաելեւիչն աշխատել է 1984-ից։ 2000-ին նա թողել է թերթը՝ Les Echos եւ La Tribune բիզնես պարբերականները ղեկավարելու համար։ Սակայն անցած տարվա փետրվարին վերադարձել է Le Monde՝ զբաղեցնելով գլխավոր խմբագրի եւ տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։
ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ Նոյ 28,2012 16:31 Հիասթափված ու հուսահատված մի խումբ կոնդեցիներ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք շուրջ 4 տարի է՝ վարձով են ապրում: Իսկ վարձով տան համար նախատեսված վճարները կառուցապատող ընկերությունը ժամանակին չի տալիս: Այս պատճառով վերջին երկու ամսում մահացել է 8 կոնդեցի, իսկ ապրիլին` 6: “Բոլորը սպասումից, հուզմունքից ու բարկությունից մահացան: Սարսափելին այն է, որ տարեցներն են մահանում …
Ոստիկանության պատասխանը Ստյոպա Սաֆարյանին Նոյ 28,2012 16:18 “Հայկական ժամանակ” օրաթերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրված “Տոտալ կեղծիքներ թիվ 1-ում և 35-ում” վերնագրով հոդվածում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե վարչական մարմինների թույլ տված աղաղակող կեղծիքների արդյունքում մայիսի 6-ի ընտրություններից հետո թիվ 1 ընտրատարածքի ընտրողների թիվը 63814-ից հասել է 65.000-ի, և կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող: Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք. 2012 …
Ավարտվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանան Նոյ 28,2012 16:13 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե մինչ այդ, նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել …
Գազի արտահոսքից 4 մարդ է թունավորվել Նոյ 28,2012 15:02 Նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 4 անձինք՝ հայտնելով, որ թունավորվել են տանը՝ գազի արտահոսքից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 11:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է. 72 մարդուց 6-ն է ողջ մնացել
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը