9-ամյա հնդիկն ընդունվել է համալսարան Նոյ 01,2012 15:43 ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերիտասարդ ուսանողը դարձել է 9-ամյա հնդիկը: Նա պաշտոնապես ընդունվել է Սակրամենտոյի համալսարան 9 տարեկան հասակում: Փոքրիկ հրաշամանկան ծնողները պատմում են, որ իրենց երեխան սկսել է արտասովոր ունակություններ ցուցադրել դեռ մանկապարտեզի մսուրային խումբ այցելելիս: Իսկ 7 տարեկանում, երբ իր հասակակիցները դեռևս նոր պատրաստվում էին դպրոց գնալ, նա արդեն յուրացրել էր դպրոցի ողջ ծրագիրը և գերազանց …
Վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջն ու հեռացել Նոյ 01,2012 15:12 Երեւանում, հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 52/1 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ եւ հեռացել: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.10-ին, տուժած կինը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հայերը ձերբակալվել են տատիկի գերեզմանը փնտրելու համար Նոյ 01,2012 14:53 Բելառուսա-լիտվական սահմանի վրա սահմանապահները ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների: Երբ նրանցից պահանջել են բացատրել, թե ինչ են անում սահմանային գոտում, նրանք պատասխանել են, որ Բելառուսի անտառներում փնտրում են իրենց տատիկի գերեզմանոցը: Օրինախախտները ձերբակալվել և տեղափոխվել են ժամանակավոր մեկուսարան: Դեպքի առիթով սկսվել է հետաքննություն:
Նոյեմբերի 1-ից ՃՈ-ն կստուգի նաեվ տեխզննության կտրոնի առկայությունը Նոյ 01,2012 14:45 Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է նաեւ տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ճանապարհային ոստիկանությունը: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. “Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթեւեկություն ապահովելուն: Առաջին փուլը սեպտեմբերին իրականացված “Անվտանգ միամսյակն” էր, որի լիարժեք իրականացման արդյունքում արձանագրեցինք զրո …
Այսօր Բուսակերների օրն է Նոյ 01,2012 14:41 Նոյեմբերի 1-ը Բուսակերների օրն է: Տոնը սկսել են նշել 1944-ից, երբ լրացել է Բուսակերների միավորման 50-ամյակը: Բուսակերությունը կենսակերպ է, որին հետեւող մարդիկ օգտագործում եւ սնվում են միայն բուսական մթերքներով: Կա բուսակերների մեկ այլ խումբ, որի ներկայացուցիչները ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլ նաեւ մերժում են կենդանական ծագումով ընդհանրապես բոլոր մթերքները` ձու, կաթ, մեղր …
ԱՄՆ դեսպանն այցելել է Գյումրիի քաղաքապետարան Նոյ 01,2012 14:37 Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր` նոյեմբերի 1-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքի առաջ ծառացած խնդիրներին նկատմամբ դեսպանի ցուցաբերած ուշադրութան համար և տեղեկացրեց, որ ցանկանում է ավելի սերտացնել Գյումրիի քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցությունը և հայտնեց …
Շարմազանովը՝ Ալիեվին Նոյ 01,2012 14:35 Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ադրբեջանցի օպերային երգիչ Բլուլբյուլի արձանի բացման արարողությանը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության գոյությունը, եւ կգա մի օր, երբ Բյուլբյուլի եւ այլ ադրբեջանցի գործիչների արձանները կտեղադրվեն Շուշիում: Այս հայտարարության մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. “Ադրբեջանի ղեկավարը շարունակում է …
Ադրբեջանում կկառուցվի աշխարհի ամենաբարձր երկնաքերը Նոյ 01,2012 14:28 Կասպից ծովի արհեստական արխիպելագի վրա ադրբեջանական Avesta ընկերությունը պատրաստվում է կառուցել աշխարհում ամենաբարձր երկնաքերը: Azerbaijan Tower-ի (Ադրբեջանի աշտարակը) կառուցումը կարժենա 2 մլրդ դոլար: Կառույցը կունենա 85-150 հարկանի շենքեր: Իսկ ամենաբարձր շենքը 200 մետրով բարձր կլինի Դուբայի Burj Khalifa շենքից: Երկնաքերի բարձրությունը կկազմի 1050մ.: երկնաքերի կառուցումը կսկսվի 2016-2017 թվականներին:
Հելոուինի տոնակատարությունների ժամանակ երեք աղջիկ է մահացել Նոյ 01,2012 14:19 Մադրիդում Հելոուինի տոնակատարությունների ժամանակ երեք աղջիկ մահացել է կարդիո-շնչառական կոլապսի պատճառով (սրտային և շնչառական սուր անբավարարություն): Ողբերգության պատճառ կարող էր դառնալ թթվածնի անբավարարությունը, ակումբում, որտեղ նշել են տոնը, մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել: Երկու աղջիկները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ բուժհաստատություն հասնելուն պես: Եվս երկու աղջիկներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Արեւմտյան երկրներում Հելոուինը տոնում …
Դատարանը կքննի Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը Նոյ 01,2012 14:13 “Փաստինֆո” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի և նոյեմբերի 6-ին՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի գործերով՝ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Երևանի …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին