Ալկոհոլային թունավորման դեպք Երեվանում Ապր 21,2012 10:13 Ինչպես armlur.am-ին տեղեկացնում են Արտակարգ Իրավիճակների նախարարությունից Ապրիլի 21-ին ժամը 19.57-ին 1.03 ծառայությունից տեղեկություն է ստացվել,որ ալկոհոլային թունավորումով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ոսկանյան փողոցի թիվ 45 տան բնակիչ 1977-ին ծնված Ա.Տոնոյանը:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է Ապր 21,2012 09:25 Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թաթուլ Կրպեյան — Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս: Ղարաբաղի պատերազմի ժամանակ 1990 թ սեպտեմբերից մինչև 1991 թ.մայիս ամիսը Խանլարի շրջանի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության …
20 տարվա ազատազրկում հաճախորդի բաժակի մեջ թքելու համար Ապր 21,2012 09:18 Հարավային Կարոլինա նահանգում ձերբակալվել է McDonald”s-ի 19-ամյա մի աշխատակից, ով թքել է հաճախորդներից մեկի թեյի բաժակի մեջ: Աղջիկը մոր հետ սրճարանում խիստ զայրացել է, երբ թեյը մատուցել են առանց շաքարավազի: Իրենք են ավելացրել շաքարավազն ու հեռացել: Տանը նրանք մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ նկատել են մեծ քանակությամբ թուք և անմիջապես դիմել ոստիկանություն: McDonald”s-ի աշխատակիցը ձերբակալվել է, …
Հայկական ժամանակ. Հայաստանի հանրապետությունում տնտեսական հրաշք է տեղի ունենում Ապր 21,2012 09:08 Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6.1 տոկոսով: Այլ կերպ ասած, ՀՀ-ում տնտեսական հրաշք է տեղի ունենում: Բայց, ի հեճուկս ԱՎԾ-ի նկարած թվերի, անշարժ գույքի գները շարունակում են նվազել, ինչը մի տեսակ համահունչ չէ տնտեսական աճին: Այս տարվա …
Ժողովուրդ. Բիշարյանին քցում են Ապր 21,2012 08:51 Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդին” հայտնի է դարձել, որ թեև ՀՀԿ-ն խոստացել էր Երևանի թիվ 11 ընտրատարածքում սատարել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում նրանք հրաժարվել են այդ մտքից: Թերթի հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հերքել է այս լուրերը: Հարցին` ինչպես են ՕԵԿ-ում վերաբերում այն հանգամանքին, որ Շենգավիթում Ս. Սարգսյանը կոչ է արել …
Ժողովուրդ. Մարալիկի ոստիկանապետ Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի Ապր 21,2012 08:40 Մարալիկի ոստիկանապետ Համբարձում Տոնոյանի վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս. “Ժողովուրդ”-ի աղբյուրների համաձայն` Տոնոյանի ղեկավարած կառույցը հանցագործություններ չարձանագրելու սովորություն ունի: Մարալիկ քաղաքում և նրա հարակից գյուղերում վերջերս տեղի են ունեցել գողություններ, որոնք ոստիկանությունը չի արձանագրել: Օրինակ` Մարալիկում Երվանդ Ուռուտյանին պատկանող խանութում վերջերս մոտ 1.5 մլն դրամի գողություն է կատարվել, ինչը ոստիկանությունում չի արձանագրվել: …
Հրապարակ. Արմեն Աշոտյանը Զոլյանին հեռացրել է առանց նախագահ Սարգսյանի հետ համաձայնեցնելո՞ւ Ապր 21,2012 08:34 Նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԽ անդամ, Բրյուսովի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով, օգտվելով առիթից, խոսել է իր թեմայով` նշելով, որ իրեն ասում են, որ իր` աշխատանքից ազատման հարցը ամենա-ամենավերևների հետ համաձայնեցված է: Այս կեսբերան մեղադրանքից ՀՀ նախագահը փոքր-ինչ նեղացել է ու ասել. “Սուրիկ, եթե նկատի ունես, որ ինձ հետ …
Հայկական ժամանակ. ՄԱՊ-ի Ալեքսան Պետրոսյանը սարսափա՞ծ է Ապր 21,2012 08:29 Պարզվում է, ՀՀԿ թեկնածուներից ոմանք այնքան վախեցած են առաջիկա ընտրություններում պարտվելու հեռանկարից, որ սկսել են գյուղապետարանների միջոցով ժողովրդին համատարած կաշառք առաջարկել: Թերթի ձեռքում հայտնվել է մի հայտարարություն, որն Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բոլոր բնակիչները (տուն առ տուն) ստացել են գյուղապետարանից: Թղթի վրա գրված է. “Հայտնվում է Բամբակաշատ համայնքի բնակչությանը, որ Աժ պատգամավոր Ալեքսան Մակարի Պետրոսյանը …
ԱՐԱԲԿԻՐԻ ԵՐԿՐԱՊԱՀՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿ Է. ՊԱՏՃԱՌԸ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆՆ Է Ապր 21,2012 01:50 Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն այսօր երեկոյան Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մարդիկ վախեցած են ու ինքը, որպես պատգամավորի թեկնածու, ոչ միայն իրեն է ներկայացնում, այլեւ քարոզչության ընթացքում մարդկանց մեջ եղած վախը կոտրելու հայտարարություններ է անում: Նրա հետ են եղել նաեւ Արաբկիրի “Երկրապահ” …
Ապր 21,2012 00:00 Լուսանկարն արվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքումԱԺ պատգամավորի ՕԵԿ-ական թեկնածու Կարեն Բոթոյանի լուսանկարով պաստառը հայտնվել է ոչ միայն ՀՀԿ-ի պաստառի կողքին, այլեւ խաշի գովազդ է անում: Տպավորությունն այնպիսին է, որ Կարեն Բոթոյանին ընտրելով` մարդիկ ամեն օր՝ ժամը 10:00-ից, խաշ ուտելու հնարավորություն կունենան:
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
12 Փետրվար 20:04 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Մալաթիայում. կրակել են տարադրամի աշխատակցի վրա ու հափշկատել 50.000 դոլար
12 Փետրվար 07:47 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
11 Փետրվար 23:29 ՖՈՏՈ․«Առանց կարծիքս հաշվի առնելու տարան հիվանդանոց». ինչո՞ւ են Հասմիկ Խոջյանին վիրահատել
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
08 Փետրվար 18:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան