ՐԱՖՖԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՍԱՐԵՐ ՇԱՐԺԵԼ Ապր 21,2012 00:00 Նախընտրական քարոզչության շրջանակներում Շիրակի մարզ այցելեցին «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները: Հասնելով Գյումրի` Րաֆֆի Հովհաննիսյանը մեքենայից իջավ ու ոտքով հասավ Գյումրու Թատերական հրապարակ, ուր սովորաբար տեղի են ունենում հանրահավաքներն ու զանգվածային միջոցառումները: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, պատգամավորության թեկնածուներ Զարուհի Փոստանջյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին դիմավորեցին շուրջ 30 գյումրեցի` չնայած այն բանին, որ տեղական հեռուստաընկերությունների հայտարարություններում …
ՍԵՎԱԶԳԵՍՏ ՄՈՐԸ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՍՈՒՄ Ապր 21,2012 00:00 Ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը սպանվել է 2007-ի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում` կորպուսի հրամանատարի նստավայրից 15 մետր հեռավորության վրա: Ըստ պաշտոնական վարկածի` էլեկտրահարում է եղել, սակայն երկու տարի տեւող նախաքննությունից հետո` 4 տարի անց, պաշտոնական վարկածը հերքվել է: Թեեւ սպանության օրը զինվորի պատռված հագուստն առգրավել է ռազմական ոստիկանությունը, սակայն փորձագետին ուղարկվել է բոլորովին նոր շոր: Կատարվածից …
ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆԸ Ապր 21,2012 00:00 «Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը կընտրեիք» ավանդական հարցին հարցվածների 32%-ը պատասխանել է հօգուտ ՀՀԿ-ի, 27-%-ը` ԲՀԿ-ի, 5%-ը` ՕԵԿ-ի, 4-ական %` «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին, 3%-ը` «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին, եւ 2%-ը` Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: Նման ցուցանիշներ ստացվել են հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ԹՃԼԿԾ) կողմից խորհրդարանական ընտրություններից առաջ «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ Հայաստանում կատարված …
ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՌԱՋԱՐԿ Ապր 21,2012 00:00 Երեկ, մինչ Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացնում, ինչ-որ երիտասարդներ թռուցիկներ էին բաժանում` արտագաղթի առաջարկությամբ: Այնտեղ նշվում է, որ «Ինվիցտուս հոլդինգ»-ն առաջարկում է բոլոր երիտասարդներին իրենց ուսումը շարունակել արտերկրում: Առաջարկվում է մի ամբողջ փաթեթ` ուսում ստանալու համար: Այսինքն` կազմակերպությունն այդ կերպ «գայթակղիչ» առաջարկություններ է անում, միայն թե երիտասարդները երկրից դուրս գան:
ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԵՂԵԼ Ապր 21,2012 00:00 ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ եղել է Արագածոտնի մարզում, որտեղ մարդիկ շատ անտարբեր են դիմավորել Սարգսյանին, անգամ չեն լսել նրա ելույթը: Սարգսյանը եղել է Աշտարակում, Թալինում, Ապարանում եւ մարզի բոլոր գյուղերում: Տեղացիները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին իրենց տպավորությունները, որ Սարգսյանի ելույթը ոչ մեկին չի հետաքրքրել: Միայն մեծահասակներն են ցանկություն հայտնել Սերժ Սարգսյանի հետ խոսել: Երբ մոտ 70 …
ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ Ապր 21,2012 00:00 Թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած ՀԱԿ անդամ Գագիկ Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ բողոք են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Կարինե Պողոսյանն Արտաշատ քաղաքի ողջ շենքերի վրա, սննդամթերքի օբյեկտներին անթիվ-անհամար ընտրական պաստառներ է փակցրել: Ներսիսյանի լիազոր ներկայացուցիչները վստահեցնում են, որ Պողոսյանը սահմանված չափից ավել է …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 21,2012 00:00 ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՈՎԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը նամակով դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` առաջարկելով Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը եւ ընտրատարածքային հանձնաժողովները կահավորել յուրաքանչյուրը 3-5 տեսախցիկներով: ԶՈԼՅԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՊԼՀ-ի շենքի վաճառքի ծրագիր չկա: Այդ մասին երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ. …
30-ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ապր 21,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքն անցավ տարօրինակ պայմաններում. Ազատության հրապարակի գրեթե կեսը գրավել էր Անդրեա Բոչելլիի մենահամերգի կապակցությամբ կառուցված հսկայական բեմը: Կոնգրեսի ներկայացուցիչները ելույթ ունեցան այդ հսկայական բեմի մոտ կառուցված նոր հարթակից: Սակայն սա երեկվա հանրահավաքի միակ խոչընդոտը չէր. թեեւ հանրահավաքի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն, երեկ հրաժարվել էին նրանց ապահովել …
ՇՏԱԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Ապր 21,2012 00:00 ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբը վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցած միջադեպերը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ այդմ` «միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին, արժեզրկվում են տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչընդոտման աղմկահարույց դեպքերով»: Անդրադառնալով թիվ 21 եւ 7 ընտրատարածքներում կատարված միջադեպերին, …
ՀԻՄԱ Ո՞Վ Է ԹՈՒՐՔԸ Ապր 21,2012 00:00 ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել 4-րդ բաց նամակով, որտեղ անդրադարձել է արտագաղթի իրական ծավալներին: Ներկայիս իշխանությունների հրապարակած վիճակագրական տվյալները վերլուծելով` Հրանտ Բագրատյանը հանգել է այն եզրակացության, որ ՀՀՇ իշխանության տարիներին՝ պատերազմի ժամանակ, արտագաղթել է ավելի քիչ մարդ, քան հիմա: «Եթե մեզ հաջողվեր կանխել արտագաղթը, ապա ՀՀ բնակչությունը 01.01.2012 պետք …
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
12 Փետրվար 20:04 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ կրակոցներ են հնչել Մալաթիայում. կրակել են տարադրամի աշխատակցի վրա ու հափշկատել 50.000 դոլար
12 Փետրվար 07:47 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
11 Փետրվար 23:29 ՖՈՏՈ․«Առանց կարծիքս հաշվի առնելու տարան հիվանդանոց». ինչո՞ւ են Հասմիկ Խոջյանին վիրահատել
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
08 Փետրվար 18:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձավանի գյուղապետն անձամբ տանից նկարել ու հետևել է, թե ոնց են կյանքից զրկում հորաքրոջ որդուն
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան