Դոլարը վաճառվում է 389.5-391 դրամով Մար 05,2012 12:19 Բանկերն այսօր դոլարը վաճառում են 389.5-391 դրամով, գնում՝ 386-388 դրամով: Կենտրոնական բանկում ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 388.93 դրամ է (+0.36), եվրոյինը`515.41 (-2.86), ռուսական ռուբլունը` 13.26 (-0.02) դրամ:
Հայտնի է դարձել Միսս Ռուսաստան 2012-ը Մար 05,2012 12:14 Մարտի 3-ին կայացած “Միսս Ռուսաստան 2012” գեղեցկության մրցույթի տիտղոսակիրն է դարձել Սմոլենսկը ներկայացնող 18-ամյա Ելիզավետա Գոլովանովան: “Միսս Ռուսաստան-2011” Նատալի Գանտիմուրովան Ելիզավետային է փոխանցել 1 մլն դոլար արժողությամբ թագը։ Հաղթող գեղեցկուհուն է նվիրվել նաև 100 հազ դոլար դրամական պարգև, ինչպես նաև դրամաշնորհ` աշխարհի ցանկացած բուհում սովորելու համար։
Եղանակը Հայաստանում Մար 05,2012 12:07 Հանրապետության տարածքում այսօր և վաղը, մարտի 6-ին, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ “Հայհիդրոմետ” ծառայությունից: Ըստ աղբյուրի, քամին հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ կլինի, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ին կնվազի 2-4 աստիճանով, մարտի 7-ին նույնքան կբարձրանա: Մարտի 5-ին և 6-ին Երևանում նույնպես սպասվում է առանց …
Հայ աստղերը եվ Կյանքի խոսքը Մար 05,2012 12:01 ATV հեռուստաընկերության POP հանրագիտարան հաղորդումը անդրադարձել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների և աղանդավորական կառույցների թեմային: Հաղորդավարների խոսքով հայկական շոու բիզնեսի որոշ դեմքեր փորձել են խոչընդոտել շոու բիզնեսի աղանդավորների մասին պատմող հաղորդման պատրաստմանը: Դորիանս խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը իր առաջին տեսահոլովակներից մեկում նկարահանվել էր հոգևորականի կերպարով: Գոռ Սուջյանի կատարմամբ այս երգը աղանդավորական կառույցներից մեկի անդամը իրենցն …
Սիլվա Համբարձումյանը ԲՀԿ անդամ կդառնա Մար 05,2012 11:41 Սյունիքի ամենակարող մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ սկանդալից հետո հրապարակային գործչի համբավ ստացած գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ԲՀԿ անդամ դառնալ։ Այս մասին նա հայտնել է “Հրապարակ”-ին եւ շուտով կհայտարարի ավելի մեծ լսարանի առաջ։ Սիլվա Համբարձումյանը բազմացրել է իր եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) միջեւ միջադեպը պատկերող սկավառակը, որը կբաժանի, որպեսզի լրագրողներն իրենց աչքով տեսնեն եւ …
Սատուրնի արբանյակի մթնոլորտում հայտնաբերվել է թթվածին Մար 05,2012 11:32 Գիտնականները Սատուրնի արբանյակի մթնոլորտում հայտնաբերել են թթվածին: Հետազոտությունների շրջանակում գիտնականները օգտագործել են “Կասսինի” սարքի 2010թ հավաքած տվյալները: Այդ ժամանակ զոնդը մոտեցել է արբանյակին և կարողացել է ստանալ տվյալներ դրա մթնոլորտի մասին: Թթվածնի քանակը չափազանց ցածր է ` 0.01 – 0.09 թթվածնի իոն քառակուսի սանտիմետրի վրա: Գիտնականների հոդվածը հայտնվել է Geophysical Research Letters ամսագրում:
Հայոց արծիվները Մար 05,2012 11:12 “Հայոց արծիվներ” կազմակերպության 2-րդ համագումարի ընթացքում ՀԿ-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում “Արծիվները” լինելեւ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: “Ինչու՞. որովհետև ես խոսում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անհատականության մասին, ով 1988թ-ից հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի միջով անցնելով մինչև այսօր քայլում է: Նախագահը առանց աչք թարթելու, առանց կողք նայելու, առանց փախնելու, …
Փակ է երկաթուղու Ջաջուռ – Մայիսյան հատվածը Մար 05,2012 10:59 Այսօր “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի փոխտնօրենից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը ձնաբքի հետեվանքով փակվել է։ Ընկերության փոխտնօրենն ասել է, որ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է օգնությունը: ԱԻ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ հաղորդագրություն:
Լիբիայում զանգվածային գերեզման են հայտնաբերվել Մար 05,2012 10:54 ИТАР-ТАСС -ը գրում է, որ Լիբիայի արևելքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որում թաղված են եղել 157 ապստամբներ և քաղաքացիներ: Սա հակամարտությունից հետո գտնված ամենամեծ գերեզմանն է: Լիբիացի պաշտոնյա Օմար ալ-Ուբեյդին ասել է, որ մարդիկ սպանվել են կրակոցներից կամ հրթիռային հարձակումից: Նա նաև նշել, որ Բին Ջավվադ քաղաքում (որը եղել է պատերազմական կենտրոններից մեկը) հայտնաբերված մարմիններից …
Պուտինն արտասվեց (տեսանյութ) Մար 05,2012 10:32 Վլադիմիր Պուտինը Մանեժնայա հրապարակում ելույթ է ունեցել իր համակիրների առջև և արցունքներն աչքերին երախտագիտություն է հայտնել աջակցության համար: “Այս ընտրությունները ոչ միայն Ռուսաստանի նախագահի ընտրություններ էին, այլև շատ կարևոր փորձություն ամբողջ ազգի համար: Սա փորձարկում էր քաղաքական ինքնուրույնության և անկախության համար: Մենք ցույց տվեցինք, որ իրոք մեզ ոչ ոք չի կարող պարտադրել:Մեր ժողովուրդը ցույց տվեց, …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը