Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է (Տեսանյութ) Մար 05,2012 00:07 Այսօր Սպարապետ, Արցախի և ՀՀ հերոս, անկախ Հայաստանի և Արցախի կառուցման հիմքերում կանգնած մեր Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Զերծ կմնանք նրա կենսագրական տվյալները ներկայացնելուց, քանզի դրա կարիքը չկա, չկա նաև անհրաժեշտություն մեկ անգամ ևս ազգին հիշեցնելու այն ճիվաղների մասին, ովքեր մի քանի րոպեում գլխհատեցին և ի չիկ դարձրին մեր ծնվող երազանքները:
Պուտինը հաղթում է առաջին փուլում Մար 04,2012 21:32 Ռուսաստանի նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվկալներով, հաղթում է վարչապետ Վլադիմիր Պուտինը:Քվեաթերթիկների 14,5%-ի մշակման արդյունքներով` Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 61,79%-ը: Երկրորդ տեղում է կոմունիստ Գենադի Զյուգանովը`17,84%, երրորդ տեղում` լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 8,01%-ը:Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի օգտին քվեարկել է 7,57%-ը:
Ժողովուրդ. Հատուկջոկատայինները գրոհել են երևանյան դիսկոտեկը Մար 03,2012 11:32 Թերթը գրում է, որ ականատեսների վկայությամբ`երեկ գիշերը, սեւազգեստ ջոկատայինները մտել են Տերյան- Իսահակյան փողոցի խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբ: “”Ի դեպ, սա հիմնականում պարսիկնեի հավաքատեղի է: Ըստ ականատեսների` հատուկ ջոկայատայինները եղել են սեւ դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշներով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց, եւ ԱԱԾ-ից, …
Չորրորդ ինքնիշխանություն. ՀԱԿ-ին անդամակցող 4 քաղաքական ուժեր հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում Մար 03,2012 11:29 Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “”Ազգային Վերածնունդը””, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “”Հայրենիք ու Պատիվ”” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական …
Հրապարակ. Ընտրացուցակների առումով վճռական համարվող ՀՀԿ գործկոմի նիստը կկայանա տոն օրերին Մար 03,2012 11:22 ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է չմասնակցել Աժ նիստերին: Այս նստաշրջանին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել: Ի դեպ, ՀՀԿ գործկոմի նիստը, որը, հանրապետականների խոսքով, ընտրացուցակների առումով վճռական է լինելու, կայանալու է հաջորդ շաբաթ` կանանց տոների օրերին:
168 ժամ. Գագիկ Բաղդասարյանը առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ Մար 03,2012 11:21 “”Ժառանգություն”” կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս “”Օրինաց երկրից”” դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի “”Ժառանգության”” պատգամավորների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և …
Հայկական ժամանակ. «Ազատ դեմոկրատներn”” ու “”Ժառանգությունը”” դաշինք կկազմեն Մար 03,2012 11:19 “”Ազատ դեմոկրատների”” ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը “”Ժառանգության”” հետ նախընտրական դաշինք է կազմելու և ոչ թե մտնելու է “”Ժառանգության”” ցուցակ: Նրա հավաստմամբ` նախընտրական դաշինքի ձևավորման մասին կհայտարարվի մարտի 11-ին` “”Ազատ դեմոկրատներ””-ի համագումարում: Իսկ “”Ժառանգության”” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ վերջնական որոշումներ դեռևս չկան: Նա ասել է միայն, …
Մար 03,2012 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Սայաթ-Նովայի փողոցումԱԺ ապարանցի պատգամավորներ Լյովա Խաչատրյանն ու Արմեն Մարտիրոսյանը մեքենայից շատ զգույշ են իջնում, որ չհայտնվեն մայրաքաղաքի կենտրոնում գոյացած ջրափոսի մեջ: Իսկ ՀՀԿ-ականներն ասում են, թե Տարոնը լավ տղա է, ոչինչ, որ քաղաքի վիճակն անմխիթար է: Կամաց-կամաց «կշինվի»: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մար 03,2012 00:00 ՀԱՐՑ. Ես եկել եմ Ջավախքից եւ սովորում եմ Երեւանի պետական համալսարանում: Օրերս մամուլից տեղեկացա, որ նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ջավախքից եւ ԼՂ-ից եկած լավագույն ուսանողներին եւ ուսուցիչներին: Խնդրում եմ ասել` ինչպես եւ ում դիմեմ ծրագրում ընդգրկվելու համար: Արմինե Սիմոնյան, 19 տարեկան, ուսանողուհի ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի …
Մար 03,2012 00:00 ՀԱՐՑ. Վերջերս սոցիալական կայքերից մեկում իմ նկարներով եւ անձնական տվյալներով էջ էին բացել: Խնդրում եմ ասել` մարդու անձնական տվյալներն ու նկարներն առանց թույլտվության օգտագործելը որքանո՞վ է պատժելի արարք:Գայանե Սահակյան, 20 տարեկան, ուսանողուհիՊԱՏԱՍԽԱՆ. Մարդու անձնական տվյալները եւ նկարներն առանց թույլտվության օգտագործելը ոչ միայն թույլատրելի չէ, այլեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատժելի արարք է: Ապօրինի ճանապարհով ձեռք …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը