ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մար 03,2012 00:00 Այսօր մեծ բարերար, ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարված Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան օրն է: Նա եղել է իսկապես մեծ բարեգործ ու դա արել է ոչ թե այսօրվա օլիգարխների նման` հեռուստատեսությամբ երեւալու կամ քվե մուրալու, այլ իսկապես մարդկանց օգնելու համար: Այնպես որ, չպետք է մոռանալ Մանթաշովին:
ՀՀԿ-ԱՑԱՎ Մար 03,2012 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ին է անդամագրվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը` երգչուհի Սոֆի Մխեյանի հայրը: Խորհրդարանում կարծիք կա, որ ՀՀԿ-ական դառնալու նրա որոշումը պայմանավորված է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարով: Առավել եւս, որ Մխեյանը երեկվանից թարմացրել է իր աշխատասենյակն ու ընդունարանը` այնտեղ նոր գորգեր փռելով: Իսկ ԱԺ աշխատակազմի նախկին …
ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ` ԴԻՍԿՈՏԵԿՈՒՄ Մար 03,2012 00:00 Ականատեսների վկայությամբ` երեկ` գիշերը, սեւազգեստ ջոկատայինները մտել են Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբը: Ի դեպ, սա հիմնականում պարսիկների հավաքատեղին է: Ըստ ականատեսների` հատուկ ջոկատայինները եղել են սեւ դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշերով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց. ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ոստիկանությունից ասացին, որ …
ՎԱՐՈՐԴԻ ԾԱՆՈԹՆԵՐԸ Մար 03,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային Ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի վարորդը` Գրիգորը, Արարատի մարզի Մխչյան գյուղում ռեստորան ունի, որի համար կոմունալ որեւէ վճար չի կատարում: Ավելի ճիշտ, Գրիգորը տարիներ շարունակ չի վճարել օգտագործված հոսանքի եւ ջրի վարձավճարները: Ու քանի որ ԱԺ նախկին նախագահն անցած տարիներին իր մտերիմներին է նշանակել «յուղոտ» պաշտոններին, ուստի …
ՈՐՈՇԵՑԻՆ ՈՐՈՇԵԼ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ Մար 03,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցության համագումարը երեկ այդպես էլ կոնկրետ որոշում չկայացրեց ո՛չ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի, ո՛չ իրենց համամասնական ցուցակի, ո՛չ էլ մեծամասնականով առաջադրվողների հարցում: Համագումարը երեկ ընդամենը որոշեց այս հարցում որոշում կայացնել մարտի 18-ին` կուսակցության խորհրդի նիստում:Նկատենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միջեւ դաշինք կազմելու մասին: Եւ «Ժառանգության» համագումարին այդ …
ԶԻՆՎԵԼ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ Մար 03,2012 00:00 Վերջերս պարզ դարձավ, որ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կլինի ԲՀԿ համամասնական ցուցակում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ից այլ անդամներ կլինեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում, Արսենյանն առաջարկեց զինվել համբերությամբ եւ սպասել, մինչեւ ԲՀԿ համամասնական ցուցակի ձեւավորումը վերջնական պատրաստ կլինի:
ՀԱՄԱՄԻՏ Է Մար 03,2012 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե համամիտ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքի ելույթի հետ: «Միանշանակ համամիտ եմ առաջին նախագահի կարծիքի հետ, որ պարոն Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ որոշ մարդկանց ստվերներով, ու խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ում որեւէ անձանց ազդեցություն չփնտրել»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Զոհրաբյանը: Ի դեպ, …
ԻՐԵՆԸ ՉԷ Մար 03,2012 00:00 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական Արշավիր Կարապետյանին պատկանող տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին, երեկ հայտարարել էր, որ դա դեռ չի նշանակում, թե այդ ամենը պատկանում է նրան: Ավելին, նա ասել է, որ Արշավիր Կարապետյանի եւ այդ զենքի հետ կապ ինքը չի տեսնում, չկա այդ մասին փաստող որեւէ ապացույց: Բայց նա նաեւ նշել …
ՊԱԼԱՉԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ Մար 03,2012 00:00 Ըստ «Երկիր»-ի` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը մտադիր է ամեն ինչ անել Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին (Պալաչ) Աբովյանի քաղաքապետ «դարձնելու» համար: Սաշիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց. «Ես Պալաչի հետ ընդհանրապես կապ չունեմ, իրա հետ ինձ ծանոթացրել ա Գագիկ Ծառուկյանը մոտ 10 տարի առաջ: Հիմա ես Պալաչի հետ կապ …
ՀՀԿ-Ն ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ Է ՀԱՇՎՈՒՄ Մար 03,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Երեւանի մի քանի դպրոցներում դասվարներն աշակերտներին հանձնարարում են տանից բերել չափահաս, այսինքն` ընտրության իրավունք ունեցող ընտանիքի անդամների տվյալները: Մարդահամարը վաղուց արդեն անցյալում է, բայց դպրոցներում` հենց ընտրությունների նախաշեմին, անհասկանալի պատճառներով շարունակվում է մարդկանց հաշվարկը: Պարզելու համար դպրոցի տնօրենի` Լուսինե Դանիելյանի նախաձեռնած հաշվարկների իրական պատճառը, «Ժողովուրդ»-ը դիմեց լրագրողական …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը