Հետխորհրդային վերտիկալը, վախը, սպառնալիքը էլի գործեց. Րաֆֆի Հովհաննիսյան Փետ 19,2013 01:46 “Հայ ժողովուրդը հաղթանակել է”,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ “Դուք գիտեք, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին՝ գործող նախագահին՝ այն ավանդի համար, որ ինքը ունեցել է արցախյան ազատամարտում: Ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Բայց հենց ինքն է, որ այսօր արդեն պետք է ընդունի, որ ժողովուրդը հաղթել է: Ոչ …
372 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները Փետ 19,2013 01:36 ԿԸՀ-ն հրապարակել է 372 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները: Բագրատյան Հրանտ- 4085՝ 1.73% Հայրիկյան Պարույր- 2354՝ 1.00% Հովհաննիսյան Րաֆֆի- 70.700՝ 29.96 % Ղուկասյան Անդրիաս- 1048՝ 0.44% Մելիքյան Արման- 471՝ 0.20% Սարգսյան Սերժ- 156221՝ 66.20% Սեդրակյան Վարդան- 1091՝ 0.46%։
ՀՀԿ շտաբից դուրս են եկել եվ խլել լրագրողի տեսախցիկը Փետ 19,2013 00:59 Aravot .am-ի եւ Panorama .am-ի թղթակիցները որոշել են մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: “Շենքի առջեւում բազմաթիվ “ջիպեր” էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, …
Նախնական արդյունքներ105 ընտրատեղամասերից Փետ 19,2013 00:39 ԿԸՀ-ն հրապարակել է 105 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները: Բագրատյան Հրանտ- 1037` 1.86% Հայրիկյան Պարույր- 564` 1.01% Հովհաննիսյան Րաֆֆի- 16.934` 30.37 % Ղուկասյան Անդրիաս- 269` 0.48% Մելիքյան Արման- 111` 0.20% Սարգսյան Սերժ- 36.399` 65.27% Սեդրակյան Վարդան- 454` 0.81%։
Ահազանգ. հարձակվում են տեղամասերում ՐաՖՖի Հովհաննիսյանի վստահված անձանց վրա Փետ 19,2013 00:33 Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը Facebook-ի էջում ահազանգում է ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակումների մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. Եթե ունեք Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ ընկեր, բարեկամ, հարազատ որը հիմա տեղամասում է անպայման գնացեք իրենց մոտ օգնության: Համատարած հարձակվում են տեղամասերում ՐաՖՖի Հովհաննիսյանի վստահված անձանց վրա: ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ !!!
Սերժ Սարգսյանը պարտվեց Նոյեմբերյան քաղաքում Փետ 19,2013 00:27 Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, Նոյեմբերյան քաղաքի ընտրական 3 տեղամասերից ստացված նախնական տեղեկատվությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն: Չնայած ՀՀԿ-ականները Նոյեմբերյան քաղաքում բնակչության հետ տարատեսակ աշխատանքներ են կատարել, սակայն արդյունքը գործող նախագահի համար բացասական է: Հավելենք, որ նախորդ՝2008թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը Նոյեմբերյան քաղաքում կրկնակի ավել ձայն էր ստացել, քան …
8/19 եվ 7/31 ընտրատեղամասերում առջևում Րաֆֆի Հովհաննիսյանն է Փետ 19,2013 00:19 Ձեզ ենք ներկայացնում Մալաթիա Սեբաստիա համայնքի 8/19 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները Րաֆֆի Հովհաննիսյան՝ 519 ձայն, Սերժ Սարգսյան՝ 450 ձայն, Հրանտ Բագրատյան՝ 36 ձայն, Պարույր Հայրիկյան՝ 26 ձայն, Անդրիաս Ղուկասյան՝ 5 ձայն, Վարդան Սեդրակյան՝ 7 ձայն, Արման Մելիքյան՝ 0 ձայն, 36 անվավեր քվեաթերթիկ Աջափնյակ համայնքում գտնվող 7/31 ընտրատեղամասում հետևյալ պատկերն է. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 483 ձայն, Սերժ Սարգսյան …
Թիվ 6 դպրոցում անծանոթ մարդիկ փորձում են կռիվ հրահրել Փետ 19,2013 00:15 Երեւանի 3/18 եւ 3/19 տեղամասերում, որոնք տեղակայված են 6-րդ դպրոցում, խանթաշփոթ իրավիճակ է: Այդ մասին ilur .am հետ զրույցում ահազանգել է 3/24 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Սեդա Մելիքյանը: Նրա խոսքով, ընտրատեղամաս են ներխուժել անծանոթ մարդիկ, ովքեր փորձում են կռիվ հրահրել:
Նախնական արդյունքներ 75 ընտրատեղամասերից Փետ 19,2013 00:09 ԿԸՀ-ն հրապարակել է 75 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները: Բագրատյան Հրանտ- 537` 1.54% Հայրիկյան Պարույր- 297` 0.85% Հովհաննիսյան Րաֆֆի- 9484` 27.15 % Ղուկասյան Անդրիաս- 146` 0.42% Մելիքյան Արման- 67 0.19% Սարգսյան Սերժ- 24.028` 68.78% Սեդրակյան Վարդան- 378` 1.08%։
ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՇՔԵՐԹ Փետ 19,2013 00:00 Թեեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն», այնուամենայնիվ, Հայաստանի մի շարք ընտրողներ իրենց գաղտնի քվեարկության արդյունքները հրապարակել են համացանցում:Ստորեւ ներկայացնում ենք յուրօրինակ կերպով քվեարկված մի շարք քվեաթերթիկներ:Ի դեպ, ՀՀ նախագահի ընտրված թեկնածուների մեջ եղել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը