ՊԱՍ ՊԱՀԵԼԸ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ ՉԷ Փետ 20,2013 14:58 Փետրվարի 11-ից սկսվել մեծ պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության Զատիկի տոնը: Մեծ պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, “չարչարանքից”՝ խաղաղության: Պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել կենդանական ծագման մթերքից, այլեւ մոլի սովորություններից` շատախոսությունից, …
ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՓՈՐՁԱՍԵՆՅԱԿ ՉՈՒՆԻ Փետ 20,2013 14:51 ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային նվագարանների պետական նվագախմբի ղեկավար, պրոֆեսոր ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆԸ համարում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելը ճիշտ ճանապարհ է, ամենից հեշտը հիասթափվելն ու ձեռքը թափահարել գնալն է, սակայն դա հարցի լուծում չէ: -Եթե գնայի, վաղուց կգնայի, բայց ես էստեղ անելիքներ ունեմ, պետք եմ ու պարտավոր եմ մնալ մեր երկրում: Չեմ էլ կարող ուրիշ տեղ …
Ընտրությունները ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով Փետ 20,2013 14:43 Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ուղեկցվեցին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններով ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպերով։ Այս բովանդակությամբ հայտարարություն են 15 հասարարակական կազմակերպություններ: Հայտարարությունում, նաեւ նշվում է. “Այսպես՝ Արտաշատ քաղաքի 17/05 տեղամաս մուտք գործած մի խումբ երիտասարդներ ուժ են կիրառել “Լրագրողներ հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ. մի քանի հոգի բռնել են նրա ձեռքերը ու …
ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը Փետ 20,2013 14:39 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվել է առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության: ԿԸՀ հայտարարությունում ասվում է հետևյալը. Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Փետ 20,2013 14:33 Լուսանկարն արվել է Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում: Մեքենաների այսպիսի ավտոշարասյունը երեկ Տիգրան Մեծի պողոտայում մեծ իրարանցում էր առաջացրել: Թե ում կամ ինչով էին ջիփերի սեփականատերերը փորձում զարմացնել, անհասկանալի է: Վաղուց այդ ժամանակներն անցել են:
Ժամկետային զինծառայող է սպանվել Փետ 20,2013 14:24 Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (1992 թվական): Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ տարածած մամուլի հաղորդագրությունում: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը …
ԿԱՐՈՏԵԼ ԷԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ.(Տեսանյութեր) Փետ 20,2013 14:17 Երեկ Ազատության հրապարակում կայացած “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսը բավական մարդաշատ էր: Մարդիկ հավաքվել էին` ակնկալելով Ր. Հովհաննիսյանից ստանալ ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ: Նկատենք, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մեջ շատ էին ծանոթ դեմքերը, որոնք նախորդ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված նախընտրական եւ հետընտրական հանրահավաքներին եւս պարտաճանաչ …
Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Փետ 20,2013 13:30 Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին կայացած հանրահավաքում Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: Այս կապակցությամբ Panorama .am-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, և արդյո՞ք ՀՀ Նախագահը կընդունի հանդիպելու նրա առաջարկը: Ի պատասխան, Ա. Արզումանյանը նշեց. “Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 …
Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Փետ 20,2013 13:27 ՀՀ ոստիկանության փոխանցմամբ, Շենգավիթի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին, Արտաշատի խճուղուց բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալվարդ Ս.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Թունավորում շմոլ գազից Փետ 20,2013 13:23 Փետրվարի 18-ին՝ ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գյումրիի երկու բնակչուհիներ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց բնակարանում ջրատաքացուցիչ կաթսայի գազի արտահոսքի հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն:
18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից