Ժողովուրդ. Կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի Ապր 11,2013 10:03 Թերթի իշխանական աղբյուրների վկայությամբ` կոալիցիոն կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը չի փոխվի, և ՕԵԿ-ը 18 նախարարություններից կշարունակի գլխավորել 3-ը: Երբ “Ժողովուրդ”-ը ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվել է` արդյոք իրենք ցանկանում են ավելացնել նախարարական պորտֆելների թիվը, պարզվել է` այդ մասին խոսելը կոռեկտ չէ: Դա ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների քննարկելիք խնդիրն է: Ըստ ՕԵԿ խոսնակի` իրենք ՀՀԿ-ի հետ …
ՀԺ. Նոր վարչապետը` 10 օրում, կառավարության նոր կաբինետը` մայիսի 5-ից հետո Ապր 11,2013 10:01 Նախօրեին ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով, համաձայն ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի պահանջի, հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը և ընդունել կառավարության հրաժարականը: Այլևս նախկին կառավարությանը մաս կազմող անձինք նախօրեից շարունակում են պաշտոնավարումը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով պատգամավորական խմբակցությունների հետ, տասնօրյա ժամկետում պետք է նոր …
Ժողովուրդ. Արմեն Ամիրյանի բարեկամն է Ապր 11,2013 09:56 Յուրացման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում գրանցված “Բայրամյան” սոցիալական, բարեգործական ՀԿ տնօրեն Արսեն Բայրամյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններից ստացված տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Քրեական գործը հարուցվել է “Բայրամյան” սոցիալական, բարեգործական ՀԿ-ի …
ՀԺ.Կաթողիկոսի համար Հայր մերը կիսատ արտասանելը, մեղմ ասած, խայտառակություն է Ապր 11,2013 09:54 “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը երեկ համացանցում սենսացիոն տեսանյութ է տարածել: Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը “Հայր մեր”-ն արտասանում է կիսատ-պոատ: Նշված տեսանյութը նկարահանվել 12012 թվականի ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում: Եվ ահա աղոթող կաթողիկոսը չի արտասանում “Հայր մեր”-ի մի հատված` “որպես և մենք թողումք մերոց պարտապանաց”: Տարածված տեսանյութի վերաբերյալ երեկ հնչող …
ՀԺ.Ագրարային համալարանի ուսանողներն աշխատում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգո՞ւմ Ապր 11,2013 09:50 “Հայկական ժամանակ”-ը տեղեկություններ է ստացել, որ ՀՀ ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակովտետի 4-րդ կուրսի ուսանողներն աշխատում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգում, որը 40 հեկտար է: Բուհից տեղեկությունները հաստատել են մասամբ: Ասել են, որ ուսանողները Քանաքեռավանում աշխատում են արտադրական պրակտիկայի շրջանակներում, իսկ լուրը, որ այգին պատկանում է Սարգսյան եղբայրներից մեկին, ոչ հերքել են, ոչ էլ հաստատել:
Ժողովուրդ. Ես ընդհանրապես որեվէ տեղ պատահաբար չեմ հայտնվում. Կրակեմ Հրաչ Ապր 11,2013 09:42 Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում “Բարև Երևան”, դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է “արյունլվա” Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում …
Հրապարակ. Նախարարները մարշ-բրասոկի էին դիմում` խուսափելով լրագրողների հարցերից Ապր 11,2013 09:39 Երեկ խորհրդարանական հարցուպատասխանի եկած կառավարությունը, ինչպես ժողովուրդն է ասում` “էշից ընկած” էր. լրագրող տեսնելով, նախարարները ,մարշ-բրասոկիե էին դիմում: Իսկ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում` մնալո՞ւ եք ձեր պոստում, թե՞ ոչ: Ոչ մեկը կարծիք չուներ: Թերթի տեղեկություններով` նրանցից որևէ մեկի հետ ոչ ոք չի խոսել, բոլորն էլ սպասողական վիճակում են: Տեսակետ կա, որ կառավարության վերջնական կազմը …
168 ժամ. Ցտեսություն, Հայաստան Ապր 11,2013 09:36 “168 ժամ”-ն իր այսօրվա առաջնորդողում գրել է. “Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը` Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները` բացառությամբ “Ժառանգության” մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել: “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր …
Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ թրեյնինգներ է անցկացնում Ապր 11,2013 09:33 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ (այդ թվում և ԱԺ պատգամավորների): Քանի որ նա մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, ուստի անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ “թրեյնինգներ” անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության …
ՀԺ. Միկա ֆուտբոլային ակումբը կվաճառվի՞ Ապր 11,2013 09:30 Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող “Միկա” ֆուտբոլային ակումբը եւ մարզադաշտը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Այս “ջրաղացին ջուր լցրեց” նաեւ այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած “Միկա”-“Շիրակ” սկզբունքային խաղին, որտեղ “Միկան” իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին