ԲՐԻԼԻԱՆՏԻ ԱՐՇԱԿԸ ՆՈՐ «ՀԱՍՑԵՆԵՐ» Է ՈՐՈՆՈՒՄ Հուն 19,2013 00:00 Վերջերս մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանը (Բրիլիանտի Արշակ), գործընկերակցելով ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) հետ, ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունների աշխարհագրությունն ու Լեռնային Ղարաբաղում 300 հա հողատարածք գնել: Կարծես վատ բան չկա, որ պատգամավորները, որոնք շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ ու մեծ բիզնեսմենի համարում ունեցող Արա …
Հուն 19,2013 00:00 «Այո՛, (արձանագրված խախտումները) վերաբերում են շինարարության ոլորտին եւ ոչ թե քաղաքաշինության նախարարությանը… Անվերջ խոսվում է ատկատների մասին՝ որպես գոյություն ունեցող հիմնախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է»: Սամվել Թադեւոսյան «Առավոտ» Եթե «ատկատներն» ընդամենը մակերեսն են, ապա քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարը կրկին հաստատում է, որ իրենք «ատկատներով» են աշխատել, որովհետեւ իրենց աշխատանքն է մակերեսային, ինչպես նաեւ առհասարակ …
Հուն 19,2013 00:00 «Բնական ա՝ ես հեղինակություն եմ: Ես՝ ուր, գողական աշխարհը՝ ուր: Ընդամենը կա նորմալ հարաբերություն, ես բոլորի հետ էլ նորմալ շփվում եմ, իրանք ինձ հարգում են: Բոլորը՝ ե՛ւ գողական, ե՛ւ թեկուզ խուլիգան…, որովհետեւ ես սխալ չեմ պահում ինձ, չեն էլ կարող չհարգել»: Մհեր Սեդրակյան «Երկիր» Մեկը հարցնի՝ պատգամավորն ինչո՞ւ պիտի ոչ միայն նորմալ, այլեւ ընդհանրապես որեւէ …
Հուն 19,2013 00:00 «Սեւանա լիճն այսօր էֆտրոֆի փոխարեն գտնվում է մեզոտրոֆ վիճակում, որը տարիների ընթացքում պետք է փոխվի եւ դառնա աճող»: Վլադիմիր Մովսիսյան Ոմանց խաբել են, թե կարելի է մի քանի խուճուճ տերմիններ օգտագործել եւ խելացի մարդու տպավորություն թողնել, նաեւ դրանով շատերին հիմարի տեղ դնել, որովհետեւ եթե մարդն ակնկալում է պարզ ու հասկանալի պատասխան, իսկ փոխարենը Սեւանա լճի …
ԼՈՒՐԵՐ Հուն 19,2013 00:00 ԱԱԾ-Ի ԾԱԽՍԵՐԸԵրեկ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված ԱԱԾ-ի կողմից 7 մլն 680 հազար դրամ առնետների դեմ պայքարի, 8 միլիոն դրամ էլ աղբահանության աշխատանքների համար հատկացված գումարների մասին լուրի առնչությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Ժողովրդի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, որ ԱԱԾ-ն միայն Նալբանդյան 104-ն է: Հարկ եմ համարում պարզաբանել, որ …
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԻՆ ՎԱՐԿԱԲԵԿՈ՞ՒՄ ԵՆ Հուն 19,2013 00:00 Վերջերս լրատվամիջոցները հրապարակեցին, որ ԼՂՀ նախկին զինվորական դատախազ, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արմեն Զալինյանը եղել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանության պատվիրատուի մեղադրանքով կալանավորված էպոսագետ Վարդան Սեդրակյանի «խորհրդականը»: «Առաջին լրատվական»-ը հրապարակեց, որ Ա. Զալինյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի որոշ քաղաքական ուժերի հետ: Եվ Վ. Սեդրակյանն իր քաղաքական քայլերը կատարելուց առաջ Զալինյանից է ստացել տեղեկություն հայաստանյան …
ԲՈՅԿՈ՞Տ Հուն 19,2013 00:00 Նուբարաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Կիրակոսյանն աշխատակազմ չունի: Ըստ news.am-ի՝ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր աշխատակազմն ազատման դիմում է գրել, եւ նոր ղեկավարը փաստացի առանց աշխատակազմի է մնացել: Նա նշել է, որ կառաջարկի աշխատակազմին շարունակել աշխատանքը, իսկ եթե չցանկանան, նոր աշխատակազմ կհավաքեն: Նորանշանակ ղեկավարը չգիտի` աշխատակազմի միահամուռ կերպով հրաժարական տալը դավադրություն է, թե …
ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ՉԵ՞Ն ԿՐԱԿԵԼ Հուն 19,2013 00:00 Վարդան Սեդրակյանի շահերը պաշտպանող «Սիրունյան» փաստաբանական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն…»:
ԲԻԶՆԵՍ ԱԽՏԱՆԻՇ Հուն 19,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանի միջանցքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ վիճաբանելիս մեկ ուշագրավ ինքնախոստովանություն է արել: Մանուկյանի հարցին, թե «դու բիզնես չունե՞ս», Այվազյանը պատասխանել է. «Խի՞ պիտի չունենամ, հո հիվա՞նդ չեմ, որ չունենամ»: Փաստորեն, բիզնես չունենալը հիվանդության ախտանիշ է: Առավել եւս, երբ այդ մարդն իշխանության մեջ է: Եւս մեկ ուշագրավ հանգամանք. …
ՉԵՆ ՆԵՂԱՑԵԼ Հուն 19,2013 00:00 ԵԺԿ գագաթնաժողովին, ի տարբերություն իշխող ՀՀԿ-ի, հրավիրված չէ «Ժառանգություն» կուսակցությունը, թեեւ նրանք երկուսն էլ ԵԺԿ-ում հավասար` դիտորդ մարմնի անդամի կարգավիճակ ունեն: Տեսակետ կա, որ «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է ընդդիմադիր դաշտում այդ կուսակցության կշռի նվազումով: Սակայն «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց չմասնակցելը ԵԺԿ-ի կանոնադրության խախտում չէ: «ԵԺԿ կանոնադրության համաձայն՝ ընդդիմադիր …
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից