ՉԵՆ ՆԵՂԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԺԿ գագաթնաժողովին, ի տարբերություն իշխող ՀՀԿ-ի, հրավիրված չէ «Ժառանգություն» կուսակցությունը, թեեւ նրանք երկուսն էլ ԵԺԿ-ում հավասար` դիտորդ մարմնի անդամի կարգավիճակ ունեն: Տեսակետ կա, որ «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է ընդդիմադիր դաշտում այդ կուսակցության կշռի նվազումով: Սակայն «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց չմասնակցելը ԵԺԿ-ի կանոնադրության խախտում չէ: «ԵԺԿ կանոնադրության համաձայն՝ ընդդիմադիր կուսակցություններից մասնակցում են միայն այն դեպքում, երբ տվյալ երկրի կառավարության կազմում ԵԺԿ անդամ կուսակցություն չկա: Անցած գագաթնաժողովներին էլ չենք մասնակցել»,-պնդեց Սաֆարյանը: Հավելենք, որ Սերժ Սարգսյանն իր արձակուրդից հետո մասնակցելու է ԵԺԿ գագաթնաժողովին:




Լրահոս