ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է Օգո 28,2013 18:16 Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15՚C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, …
Մահացել է աշխարհահռչակ նկարիչ Ժանսեմը Օգո 28,2013 17:57 93 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը՝ Ժան (Հովհաննես) Սեմերջյանը: Նա ծնվել է 1920 թվ. Արեւմտյան Հայաստանում: 1922-ին Սեմերջյանների ընտանիքը փախել է Հունաստան։ 1931թ. հոր մահից հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա եւ հիմնավորվել Իսի լե Մուլինո փարիզյան արվարձանում, որտեղ էլ անցկացրել է իր ամբողջ կյանքը: 2002թ. հայտնի նկաիրիչը ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային …
Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Օգո 28,2013 17:55 Օգոստոսի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1951 թ. ծնված Հրանտ Օ.-ին, որը 2011 թ. հունվարի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Կոմիտասի պողոտայում այրվել է ավտոմեքենա Օգո 28,2013 17:51 Օգոստոսի 28-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել` 14.23-ին: Այրվել է Մ.Հ.-ին պատկանող “Օպել” մակնիշի 24 ԼՕ 322 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հայ երկրպագուների համար տոմսերի վաճառքը կսկսի սեպտեմբերի 2-ին Օգո 28,2013 17:46 Սեպտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի “Էդեն Արենա” մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեցին Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայից, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել “Էդեն Արենա” մարզադաշտի չորրորդ մուտքի մոտ գտնվող տոմսարկղից սեպտեմբերի 2-ից 5-ը՝ ժամը 13:00-17:00: Խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, տոմսերը …
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Օգո 28,2013 17:42 Օգոստոսի 27-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արմինե Հ.-ն, որը ապրիլի 25-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով:
Հատկացվել են հումանիտար օգնության դեղեր Օգո 28,2013 17:41 ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հետևյալ դեղերը. Հակագերճնշումային- “Ատենոլոլ 100մգ”,”Բենազեպրիլ հիդրոքլորիդ 10մգ”, “Էնապ ՀԼ” “Լիզինոպրիլ 10/12.5մգ, 10մգ, 20մգ” Փորլուծության դեմ -“Իմոդիում (Լոպերամիդ) 2մգ” Հակախոլեստերինային – “Լովաստատին” 10մգ, Սիմվաստատին 20մգ Հակաբիոտիկ- “Մինոցիկլին հիդրոքլորիդ 90մգ”, “Կլարիտրոմիցին 500մգ” Հակադիաբետիկ- “Ակտոս (Պիոգլիտազոն) 15մգ”, “Գլիպիզիդ 10մգ, …
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Օգո 28,2013 17:35 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 15 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, խարդախության` 1 և գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային …
Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՔԾ Օգո 28,2013 15:42 Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօր ժամը 17:00-ին Արգիշտի Կիվիրյանին հրավիրել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն (գլխավոր դատախազության շենք)։ “Հավաքվում ենք այնտեղ”:
Վարորդը եվ ուղեվորուհին տեղափոխվել են հիվանդանոց Օգո 28,2013 15:40 Օգոստոսի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է ճանապարհը հատող 3 կովերի և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ