Ստեփանակերտը եվ Շուշին ներառվել են Google Earth-ում Սեպ 27,2013 14:41 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքն ընդգրկվել են Google Earth ծրագրում, տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանի կայքը: Google Earth-ում երկու քաղաքները արդեն ներկայացված են լուսանկարներով և ինտերակտիվ ձևով. սեղմելով շենքի վրա՝ կայքի այցելուն կարող է ստանալ տվյալ շինության մասին մանրամասն տեղեկատվություն: Նյութն ամբողջությամբ՝ “Ազատություն” ռադիոկայանի կայքում
Մահվան ելքով պատահար Արշակունյաց պողոտայում Սեպ 27,2013 14:38 “Մերսեդես CLK-230” մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված “ԳԱԶ-53” մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջեւում կայանված “ԶԻԼ-131” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել …
Արթուր Ստեփանյանը կողմ է Մաքսային Միությանը անդամակցելուն Սեպ 27,2013 14:36 “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանը հակիրճ պատասխանեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակին. “Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելուն կողմ եմ”,- գրել է նա։
Դիմակներով էին և դանակներով զինված (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սեպ 27,2013 14:34 Դիմակներով էին և դանակներով զինված: Մանրամասները տեսանյութում
Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը հատուկ նպատակ ունի Սեպ 27,2013 14:26 Արցախյան ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին սատարող մի խումբ ազատամարտիկներ այսօր հայտարարությամբ հանդես եկան, թե վերջինիս ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ: Հայտարարության տեքստը կարդաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը: “Մենք համոզված ենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, Հայոց ազգային բանակի վաստակաշատ սպա, ազնիվ և հայրենասեր …
Հրդեհ Փեթակ տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում Սեպ 27,2013 14:24 Սեպտեմբերի 27-ին`ժամը 12:46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում` “Փեթակ” տոնավաճառի մոտակայքում գտնվող պահեստում: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վճարում ենք 100 դրամ շարժումը հանրային հանձնաժողով է նախաձեռնում Սեպ 27,2013 14:10 Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման եւ առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Այդ մասին ասվում է “Վճարում ենք 100 դրամ” շարժման տարածած հայտարարության մեջ: “Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական եւ ձեւական հանձնաժողովի …
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին կալանավորելու են Սեպ 27,2013 13:24 Երեւանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի,շուրջ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ վերադառնալով հրապարակել է իր որոշումը: Ըստ այդմ, Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: “Փաստինֆո”-ի փոխանցմամբ, դատարանը որոշում է կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Սուրենյանցին հայտնաբերելուց հետո …
Ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամի դեմ հարձակման մասին Սեպ 27,2013 13:16 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել երեկ՝ սեպտեմբերի 26-ին Նախախորհրդարան անդամի վրա կատարված հարձակման փաստով: “Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն եւ հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, …
Գյումրիում ցորենով բեռնված հինգ վագոն է շրջվել Սեպ 27,2013 13:15 Ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում շուռ է եկել բեռնատար գնացքի ցորենով բեռնավորված 6 վագոն: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով …
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
08 Մայիս 07:19 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց