Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում Նոյ 04,2013 17:50 2013թ. նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թ.Շարմանաշվիլիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պ.Դևդարիանիին՚ վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման առիթով: Այնուհետև ՀՀ ՊՆ ՊՔ վարչությունում կայացավ վարչության պետ Լ.Այվազյանի հանդիպումը նորանշանակ ռազմական կցորդի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության հետագա …
Սպասվում է առանց տեղումների եղանակ Նոյ 04,2013 17:48 Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Երևանում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ջուր չի լինելու Նոյ 04,2013 13:21 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների (Նոր Նորքի մնացած զանգվածներում կնկատվի գրաֆիկի խախտում), Բագրևանդ 1 և Մոլդովական 27 համարների, Ջրվեժի, այդ թվում Մայակ, Բանավան թաղամասերի …
Մայր ու աղջիկ վրաերթի են ենթարկվել. վարորդը դիմել է փախուստի Նոյ 04,2013 13:17 shamshyan .com-ի փոխանցմամբ` այսօր՝ նոյեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ВАЗ 2101 մակնիշի 06 ՍՏ 538 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 5-ամյա Լիլիթ Պետրոսյանին և 35-ամյա Քրիստինե Պետրոսյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական և ավտոմեքենայով դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են, իսկ …
107.5 միլիոն դրամ` ապօրինի հորերի լուծարման համար Նոյ 04,2013 13:11 ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ի արտագնա նիստում 2013թ-ի պետբյուջեում կատարել է վերաբաշխում. ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար, եւ 228 միլիոն դրամ էլ հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Կոմիտեին հատկացված գումարը որպես ֆինանսական աջակցություն տրամադրվելու է “Վեդի”, “Մասիս”, …
Անտառից ծառեր է հատել Նոյ 04,2013 13:02 Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Արամուս գյուղից բաժին են հրավիրել 1986 թ. ծնված Արամ Ղ.-ին` “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտով` առանց համապատասխան փաստաթղթերի: Արամ Ղ.-ն նշել է, որ փայտը վաճառելու նպատակով ապօրինի կտրել է Տավուշի մարզի Գոշ գյուղից դեպի Ճամբարակ քաղաք ճանապարհի անտառից: Կատարվում է հետաքննություն:
Երկու վրաերթ Երեվան քաղաքում Նոյ 04,2013 12:57 “Նիսան” մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, Սվաճյան փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ,Մալաթիաե բժշկական կենտրոն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի “Այրարատ” տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է …
ՆՊԱՍՏՆԵՐԻ 94 ՏՈԿՈՍԸ ԿԵՐԵԼ ԵՆ Նոյ 04,2013 12:52 ԱԺ-ում օրերս առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որի արդյունքում գործազուրկ քաղաքացիները դարձան նաեւ նպաստազուրկ. “Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասինե օրենքին փոխարինելու է գալիս “Զբաղվածության մասին” նոր օրենքը, համաձայն որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլեւս նպաստ չի տրամադրելու: Որոշման վերաբերյալ “Ժողովուրդ”-ին իրենց մտահոգություններն են հայտնել ինչպես 18.000 դրամներից զրկվող քաղաքացիներ, այնպես էլ …
300 միլիոն դրամ՝ նախագահական նստավայրի վերանորոգման համար Նոյ 04,2013 12:46 Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մտադիր են ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել: Ավելին, ինչպես փաստում են “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այս տարի նախագահի նստավայրը մոտ 1 մլն դրամ է տրամադրել “ճարտարապետական կոնստրուկտորական նախագծային եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման համար”: Իսկ այդ աշխատանքները վստահել են “Արքիտեկչըլ Լայն Պրոջեկտս” ՍՊԸ-ին: Նշենք, որ 2014թ. պետական բյուջեից …
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ Նոյ 04,2013 12:37 ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն “Մեդիա կենտրոն”-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է ինքնուրույն` հաշվի առնելով սեփական շահերը, ուստի եւ պետք է հարգել այն: Անդրադառնալով ռուսական ճանապարհն ընտրելուց հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, Անրի Ռենոն հիշեցրեց ՀՀ իշխանությունների եւ ԵՄ պաշտոնյաների …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում