ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է իր ղեկավարած գերատեսչությունը պետական բյուջեից միլիոններ ծախսում՝ վարագույրներ գնելու, սեփական աշխատասենյակը վերանորոգելու համար, ահա այսպիսի ուշագրավ պատասխան տվեց. «Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ ե՛ւ նախարարության բյուջեն, ե՛ւ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, …