Ֆիլիպիններում թայֆունից հայեր չեն տուժել. ԱԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետեւանքով ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ:
Այնտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 11-ի ժամը 19.30-ի դրությամբ, “Հայան” թայֆունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան:




Լրահոս