Տղամարդուն ողջ-ողջ սառեցրել են դիահերձարանում Փետ 08,2013 19:28 “ՌԴ-ի Պսկովի մարզում բժիշկները սրտային հիվանդություն ունեցող 57-ամյա տղամարդուն պատահմամբ դրել են դիահերձարանի սառնարանն ու ողջ-ողջ սառեցրել”,-գրում է Lifenews.ru-ն: Հիվանդը սառնարանում 2 օր մնալուց հետո մահացել է ջերմիջեցումից: Դիահերձման ժամանակ փորձագետը նկատել է, որ որ տղամարդը դեռ ողջ է, եւ վերակենդանացման բրիգադ է կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ …
Վրաերթի ենթարկված 25-ամյա աղջիկը տեղում մահացել է Փետ 08,2013 19:22 Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը “Նիսան-Տիդա” մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան …
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ. ԿԱ 8 ՎԻՐԱՎՈՐ (ՖՈՏՈ) Փետ 08,2013 19:17 Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արատատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածի Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 26 ՏՕ 327, “Վազ 2107” մանկիշի 21 ՍՏ 705, “Տոյոտա Քեմրի” մանկիշի Տ 2006, “Վազ 2106” մակնիշի 30 ՏՕ 997 և “Վազ 2105” մակնիշի 34 PՍ 807 համարանիշի …
Երեվանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում ավտոբուսների վարորդների Փետ 08,2013 18:09 Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում “D” կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ “D” կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող “B” կամ “C” կարգի վկայական ունեցող վարորդների համար “Երեւանի ավտոբուս” փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում …
Պարույր Հայրիկյանն այսօր դիմում է ՍԴ Փետ 08,2013 18:07 ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր դիմում է ՍԴ։ Նա այս մասին հայտնեց “Ա1+”-ի թղթակցին։ Ըստ նրա՝ դիմումում նշելու է, եթե ինքը կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն։ Հիվանդանոցում հետվիրահատական շրջան անցնող Պարույր Հայրիկյանը նաև ասել է, թե պատրաստվում էր ինքնաբացարկ հայտնել, սակայն համակիրների հորդորով չի արել։ …
Դատախազը հաստատել է Վազգեն Խաչիկյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը Փետ 08,2013 17:28 Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում չարաշահումների կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Վազգեն Խաչիկյանի և ևս 12 ծառայողների մասով նախաքննությունը և գործով ղեկավարող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. ընթացքում …
Փրկարարները բնակարանում գտել են 27-ամյա երիտասարդին` անօգնական վիճակում Փետ 08,2013 17:24 Այսօր` փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել 27-ամյա …
Ժամեր անց գողությունը բացահայտվեց Փետ 08,2013 14:54 2013 թ. փետրվարի 6-ին, ժամը 09.45-ից մինչև ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը բնակարանի դուռը բացելով՝ ապօրինի մուտք է գործել “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի” Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գ.-ին պատկանող Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 16 շենքի 45 բնակարան և գաղտնի հափշտակել 300.000 դրամ արժողությամբ “ԴԵԼ” նոթբուք համակարգիչ: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Լոռու մարզի քննչական …
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով Փետ 08,2013 14:50 Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանություն է ներկայացել 33-ամյա Տարոնիկ Ա.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ադլերի շրջանի Սոչիի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
28-ամյա երիտասարդին դանակահարել է ու դիմել փախուստի Փետ 08,2013 14:29 Նախօրեին Կողբացի փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Սակայն ուշագրավն այն է, որ ավտովթարի ժամանակ ուղեւորները մարմնական վնասվածքներ չեն ստացել, սակայն այդ պատճառով միմյանց հետ վիճաբանել են, որն ավարտվել է ծեծկռտուքով, այնուհետեւ դանակահարությամբ: Կեսգիշերին մոտ 28-ամյա երիտասարդին որովայնի շրջանում կտրած ծակած վնասվածքներով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Իսկ նրան դանակահարողը դիմել է փախուստի: Ոստիկանությունից HayNews .am-ի …
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 15:38 Սարսափելի մանրամասներ․ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան