ԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձեւի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն: Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերեւս, իր անդրադարձը կունենա նաեւ հայկական պատվիրակության վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում որոշ դեմարշներ անել: