Մարզերի ֆինանսական հատկացումներն ու կատարողականը Մայիս 28,2014 09:36 Առավել արդյունավետությամբ աչքի է ընկնում վայոց ձորը:
Եթե նորանշանակ կառավարությունը չիրականացնի «քառյակի» պահանջները, նրանք կտրուկ քայլերի կանցնեն․ «Ժողովուրդ» Մայիս 28,2014 09:31 «Հրաշալի քառյակ»-ը երեկ խորհրդարանում կրկին հանդիպել էր, որի ժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բուռն քննարկում է տեղի ունեցել. ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկել են ավելի կտրուկ լինել, սկսել հանրահավաքներ անցկացնել: Սակայն ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները չեն համաձայնել՝ ասելով, որ պետք է սպասել մինչեւ լրանա ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը։
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի գումարները վերջացել են․ «Հայկական ժամանակ» Մայիս 28,2014 09:23 ՀՀ կառավարության առաջիկա նիստում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկելու է այս տարվա առաջին կիսամյակով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրել երկրորդ կիսամյակի համար նախատեսված գումարների հաշվին:
Արամ Հարությունյանին զայրացրել է կարեւոր օղակներում ԲՀԿ-ական աշխատողների փաստը․ «Իրավունք» Մայիս 28,2014 09:15 Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի նորընտիր մարզպետ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նոր աշխատանքի անցնելուն զուգահեռ՝ հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն։ Ըստ նույն աղբյուրի՝ Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում։
Տիգրան Սարգսյանի վոյաժների վրա ծախսվել է 68 հազար դոլար․ «Ժողովուրդ» Մայիս 28,2014 09:04 ՀՀԿ-ի միջոցառումներն են անցկացվում բյուջեի հաշվին, քաղաքացիների գրպանից վարչապետի վոյաժների վրա ծախսելով այս անգամ 68 հազար դոլար: Թեեւ նկատենք, որ Տ.Սարգսյանի այս քայլը տեղավորվում է իշխանությունների փիլիսոփայության մեջ, երբ նույնացվում են պետությունն ու կուսակցությունը:
Այսօր ֆրանսահայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանի ծննդյան օրն է Մայիս 28,2014 09:01 Իր մանկության շատ տարիներ անցկացրել է Լիբանանում։
Ս. Ալեքսանյանը հոգացել է դստեր համադասարանցիների ավարտական երեկոյի ծախսը. «Հրապարակ» Մայիս 28,2014 08:58 Գործարար, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անակնկալ մատուցել իր դստեր համադասարանցիներին՝ Երևանի թիվ 114 դպրոցի շրջանավարտներին, և հոգացել է ամբողջ դասարանի ավարտական երեկոյի ծախսը:
Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մ․ Դուրյանը պաշտոնավարում է մայրիկի շնորհիվ․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 28,2014 08:47 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախատել է Դուրյանին եւ ակնարկել խիստ պատժի հնարավորության մասին։ Սակայն քննչականի պետը, զգալով աղետը, դիմել է մայրիկին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանին, որպեսզի իրեն օգնի։
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
28 Մայիս 17:34 Ազգային խայտառակություն է Կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակելը․ Թագուհի Թովմասյան
28 Մայիս 13:14 Կառավարության գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողով է գնալու․ ինչ է քննարկվելու
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
24 Մայիս 16:26 Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին