«Այն տպավորությանը, որ ԲՀԿ-ն քառյակին տանում է, ես չեմ կարծում, որ նման հնարավորություն կամ ցանկություն ԲՀԿ-ն ունի։ Էդտեղ շատ տարբեր քաղաքական ուժեր են ձեւավորված։ Առավել եւս ՀԱԿ-ում մի քանի կուսակցություններ են։ Էդպես միակողմանի նայելը հարցին, կարծում եմ, ճիշտ չի, առավել եւս, որ մեզ մոտ բոլոր հարցերը քննարկվում են, մենք փոխհամաձայնեցնում ենք։ Եթե համաձայն չենք, այդ մասին տեղյակ ենք պահում, որից հետո քառյակը նորից է հանդիպում եւ քննարկում արդեն ստեղծված վիճակը»։