ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեեւ չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները: Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետեւյալ կազմը. Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, …