Երեկ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն էր: Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով օրենսդիրի գործունեությանը, ասաց. «Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց …