ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, պարզվում է, որոշել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզն իրականացնել երկու մարզում, այնուհետեւ Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բադալյանը հայտարարեց, որ որոշել է նախ գնալ Լոռու մարզ, այնուհետեւ Տավուշի մարզի իր հայրենական գյուղ, այնուհետեւ մայրաքաղաքում քարոզչություն իրականացնել: Հետաքրքիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ պլանավորված էր, թե երեկվանից՝ …