Մարտարվեստների մարզիչ, դերասան Էրիկ Օհանյանը սեպտեմբերի 29-ից, որպես պահեստազորային սպա, կամավոր առաջնագծում էր, իսկ, ահա, հոկտեմբերի 4-ին վիրավորում է ստացել: Դերասանին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Էրիկը: Էրիկի Օհանյանի խոսքով՝ նա վիրավորվել է հոկտեմբերի 4-ին, ստացել է դիմածնոտային, բեկորային վնասվածք, ինչպես նաեւ տարել է կանտուզիա. …