ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի համար 2014 թվականը բուռն է լինելու: Այս օրերին երգչուհին նոր երգ է ձայնագրել, որն իր հանդիսատեսին կներկայացնի տարեսկզբին, երբ պատրաստ կլինի նաեւ տեսահոլովակը: «Loka» կոչվող երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Երգը հայերեն է, իսկ վերնագիրը վերցված է կրկներգի առաջին տողից, որն իսպաներեն է: Տարեսկզբին Հռիփսիմեն կներկայացնի նաեւ զուգերգ, սակայն դեռ չի ցանկանում բացահայտել, թե ում հետ, որպեսզի հետաքրքիր լինի:

 

 

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ նրա նախկին ամուսինը` երգիչ եւ կոմպոզիտոր Մարկ Էնթոնին, հայտնվել են նոր սկանդալի կենտրոնում: Օրերս հայտնի է դարձել, որ ամերիկացի պրոդյուսեր Ջեն Ջեյկոբսը դիմել է դատարան 25 միլիոն դոլարի հայցով: Նա Ջենիֆերին եւ Մարկին մեղադրում է այն բանում, որ 2012թ. նրանք իրենից վերցրել են Q՚Viva! The Chosen շոուի ստեղծման գաղափարը եւ դրա համար չեն վճարել: Ջոնի խոսքով` նա Մարկ Էնթոնիին էր հանձնել հաղորդման սցենարը, ըստ որի` երկու հայտնի արտիստներ պետք է ճանապարհորդեին աշխարհով մեկ` նոր տաղանդներ գտնելու ակնկալիքով: Սակայն վերջում նրան այդպես էլ չեն վճարել իր մտահղացման համար: Ներկա դրությամբ դատարանն ուսումնասիրում է ռեժիսորի հայցն ընդդեմ Ջենիֆեր Լոպեսի եւ Մարկ Էնթոնիի, իսկ նրանցից ոչ մեկը դեռեւս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

Հայտնի բրիտանացի երգչուհի եւ երգահան Ադելը բրիտանական մշակույթում իր ներդրման համար պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով: 25-ամյա երգչուհին շքանշանը ստացել է Բուքինգհեմյան պալատում անձամբ արքայազն Չարլզի ձեռքից: Չնայած իր տարիքին` նա արդեն հասցրել է ստանալ 9 «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակներ: Այս տարի երգչուհին «Օսկար» էր ստացել Skyfall ֆիլմի սաունդթրեքի համար: Ադելը, ում իսկական անունն Ադել Լորի Բլու Էդքինս է, հայտնի է դարձել 2008-ից եւ հանդես է գալիս փոփ ջազ, սոուլ ժանրերում:




Լրահոս