Մարիա Շարապովան եզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայամիում ընթացող”Մասթերս-1000″ շարքի թենիսի կանանց մրցաշարում հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի 2 նախկին առաջին ռակետների` 2 ժամ 32 րոպե տված պայքարում ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան հաղթահարեց Կարոլին Վոզնյացկու արգելքը:Առաջին սեթում Մարիան հաշվի մեջ առջևում էր 4:3 հաշվով, սակայն Վոզնյացկին 3 անընդմեջ գեյմ հաղթելով` հաղթեց նաև սեթը` 4:6 հաշվով:Երկրորդ սեթում ռուս մարզուհին ամբողջովին տիրեց նախաձեռնությանն ու ոչ մի հնարավորություն չտվեց իր մրցակցին. 6:2: Հանդիպումն ավարտվեց 4:6, 6:2, 6:4 հաշվով հօգուտ Մարիայի:Եզրափակիչում Շարապովան կհանդիպի Մարիոն Բարտոլի – Ագնեշկա Ռադվանսկա մրցավեճի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ Շարապովան անցած տարի ևս հասել էր Մայամի ,Մասթերսե մրցաշարի եզրափակիչ, սակայն զիջեց Վիկտորիա Ազարենկոյին: 




Լրահոս