Երեվանում գործում են 14 բարեգործական ճաշարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր` մարտի 30-ին, այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող գերմանական Կարմիր խաչի “Հուսո տուն” եւ մասնակցել “Գթության խոհանոց” բարեգործական ծրագրի 18-րդ շրջանի փակմանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին հայտնեցին, որ քաղաքապետը Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ շրջել և ծանոթացել է “Հուսո տան” շենքային ու կենցաղային պայմաններին և մատուցվող ծառայություններին: “Այսօր Երևանում գործում են նմանատիպ 14 բարեգործական ճաշարաններ, որտեղից օգտվում են ավելի քան 2500 շահառուներ: Սոցիալապես խոցելի խմբերի խնդիրներն ու նրանց աջակից բարեգործական կազմակերպությունները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել խնդիրների վերջնական լուծմանը”,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով այցելության համար` Կառլ-Հայնց Շայդեն քաղաքապետին տեղեկացրել է, որ սոցիալական տունն այսօր հոգում է ավելի քան 300 սոցիալապես անապահով տարեց շահառուների սննդի, տնային խնամքի և այլ հարցեր, ինչպես նաև ծրագրեր են իրականացվում երեխաների համար:




Լրահոս