ՀԱԿ նախընտրական շտաբի պետը բողոքել է ՀՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական շտապի պետ Լևոն Զուրաբյանն այսօր նամակ է հղել ՀՀ ՀԸԿ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որում մասնավորապես ասված է.Հարգելի պարոն Մուկուչյան. Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով: Լևոն Զուրաբյան




Լրահոս