
Ապրիլի 10-ի վաղ առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել էն Իլիայի համալսարանի սեյսմոլոգիական դիտարկման կենտրոնում, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Ախմեթի շրջանի Ցիլոսուբանի գյուղում: Երեք բալ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումները տեղի բնակչությունն զգացել եւ լքել է տները` սպասելով կրկնակի ցնցումների: Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, ավերածություններ եւ զոհեր չկան: Վերջին երկու ամիսների ընթացքում Վրաստանում երեքից չորս բալ ուժգնությամբ մի քանի տասնյակ երկրաշարժեր են տեղի ունեցել: