Պոդոլսկին կտեղափոխվի՞ «Վոլֆսբուրգ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանացի կիսապաշտպան, ընթացիկ տարվա աշխարհի չեմպիոն, ինչպես նաև` աշխարհի և Եվրոպայի առաջնությունների քառակի չեմպիոն Լուկաս Պոդոլսկին տրանսֆերային պատուհանի վերջին շրջանում կարող է լքել Լոնդոնի «Արսենալ»-ը:

Վերջին շրջանում այդ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն էին ցուցաբերել թուրքական «Պեշիկթաշ»-ն ու «Գալաթասար»-ը: Սակայն վերջինիս նախագահը Չեզարե Պրանդելիի հետ զրուցելուց հետո հայտարարել էր. «Այդպիսի թանկ ֆուտբոլիստի գնումը շքեղություն է»: Գերմանացի ֆուտբոլիստին գնելու երրորդ թեկնածուն դարձել է «Վորֆսբուրգ»-ը:

Հիշեցնենք, որ մինչ անգլիական ակումբ տեղափոխվելը Պոդոլսկին հանդես էր եկել ընդամենը երկու ակումբում՝ «Կելնե»-ում ու «Բավարիա»-ում, ընդ որում, վերջին ակումբի կազմում 2008թ. դարձել էր Գերմանիայի գավաթակիր:

Պոդոլսկիի տրանսֆերի արժեքը, մասնագետների գնահատմամբ, կազմում է 12 մլն եվրո:




Լրահոս