Բենատիան մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի 27-ամյա կենտրոնական պաշտպան Մեխդի Բենատիան մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն:

Gazzetta dello Sport-ի տվյալներով` ակումբներն արդեն համաձայնեցրել են Բենատիայի տրանսֆերի արժեքը, որը կազմում է 30 մլն եվրո, իսկ ավելի վաղ ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի պայմանները:

Անցյալ մրցաշրջանում մարոկկացին խաղացել էր 33 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ: 2010-2013թթ. նա խաղացել է «Ուդինեզե»-ում:

Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն Գերմանիայի 2014/15  առաջնությունը սկսվեց «Վոլֆսբուրգ»-ի դեմ տնային խաղով (2:1):




Լրահոս