Դի Մարիան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է. Մասկերանո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավյեր Մասկերանոն արտահայտել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Անխել Դի Մարիայի մասին:

«Նա իրավմամբ կարող է համարվել աշխարհի տասը լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Դի Մարիան հիանալի արագություն և հոտառություն ունի, որի շնորհիվ նրան կարելի է օգտագործել ցանկացած դիրքում», – Goal.com-ին հայտնել է Մասկերանոն:

Հիշեցնենք, որ այս ամառ Դի Մարիան պայմանագիր է ստորագրել անգլիական ակումբի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել  է 59.7 մլն եվրո:




Լրահոս