«Ռեալ»-ի հետ հանդիպումը կարևոր է լինելու. Ռոջերս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքներին:

«Եթե դու խաղում ես Չեմպիոնների լիգայում, ապա ընդհանրապես կարևոր չէ, թե ում հետ կհանդիպես: Ցանկացած խաղ տոն է: Բայց եթե քո խմբում կա այնպիսի գրանդ ակումբ, ինչպիսին «Ռեալ»-ն է, ապա հատուկ ես պատրաստվում խաղերին: Վախ չկա, չէ որ մենք լավ գիտենք մեր մրցակիցներին և մանրամասնորեն կպատրաստվենք խաղերին: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի դուրս գալ խմբից»,- ասել է մասնագետը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի մյուս մրցակիցներն են «Բազել»-ն ու «Լուդոգորեց»-ը:




Լրահոս