Սա դեռ մրցաշրջանի սկիզբն է. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է, որ իր թիմը կորցրեց խաղի վերահսկողությունը Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի «Աուրգսբուրգ»-ի դեմ խաղում (3:2): Դորտմունդցիներն առջևում էին հաշվի մեջ երեք գնդակի առավելությամբ, բայց խաղի վերջում երկու գնդակ բաց թողեցին և հրաշքով խուսափեցին պարտությունից:

«Շատ բաներ դուրս եկան մեր վերահսկողությունից: Սակայն այս հաղթանակը մեզ կօգնի «Բայեր»-ից կրած ծանր պարտությունից հետո (0:2): Սա դեռ մրցաշրջանի սկիզբն է միայն», – նշել է նա:

Իսկ դորտմունդյան ակումբի պաշտպան Նևեն Սուբոտիչը նշել է. «Մենք խաղի վերջում ոչ այնքան լավ խաղացինք: Թիմը դադարեց պաշտպանվել, իսկ նման բան երբեք չպետք է լինի»:




Լրահոս