Ապրիլի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան համերգասրահում ներկայացվեց Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան (մենակատար` Գեւորգ Հակոբյան), որը մեծ բավականություն պարգեւեց արվեստասեր հասարակությանը: Սակայն ցավով պետք է նշել, որ դահլիճը միայն կիսով չափ էր լցված: Տխուր է, բայց փաստ. այսօր բարձրարժեք երաժշտություն ունկնդրելու համար գալիս է ընդամենը մի քանի հարյուր մարդ, իսկ Թաթայի, Արմենչիկի կամ Արման Հովհաննիսյանի համերգին ներկա են լինում հազարավոր մարդիկ:
ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ