Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: 

Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանը։

Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հավելենք, որ Մկրտչյանը կասկածվում է 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։




Լրահոս