Տուժածը դուրս է եկել օգնության ետևից և չի վերադարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին, 17.49-ին ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, կա տուժած, ով դուրս է եկել օգնության հետևից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք, որոնք կվերսկսվեն օգոստոսի 31-ի առավոտյան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս