Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղ անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ: Արդեն առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին պարտվում էր 1:0 հաշվով: Առաջին խաղակեսում միակ գոլի հեղինակ էր դարձել  հարձակվող Վակերի Սաբալան:

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում ուներ իրական գոլային պահեր: 3 անգամ մրցակցի դարպասը չկարողացավ գրավել  կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Գոլային պահեր ուներ նաև Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ընտրանին կրկին ուներ հաշիվը հավասարացնելու հնարավորություններ, սակայն չկարողացավ իրացնել դրանցից որևէ մեկը: Փոխարենը Լատվիայի ընտրանին Հայաստանի հավաքականի դարպասի մոտ ևս մեկ վտանգավոր պահ ստեղծեց, որի շնորհիվ էլ կրկնապատկեց հաշիվը:

Լատվիա – Հայաստան՝ 2:0

Վալերի Սաբալա, 16, 75




Լրահոս