«Բորուսիան» ի վիճակի է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կասկածում, որ իր թիմը ի վիճակի է հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գտնում է, որ Յուրգեն Կլոպի սաները դրա համար ունեն բոլոր նախադրյալները:

«Չեմպիոնների լիգայի հանդիպումներն իրենցից ինչ-որ յուրատեսակ բան են ներկայացնում, իսկ մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելը հատուկ նշանակություն կունենար: Եվ մենք կարող ենք դառնալ եզրափակչի մասնակից: Իսկ ինչո՞ւ ոչ: Դրա համար մենք ունենք պահանջվող պոտենցիալը, և մենք դա կանենք»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Sportal-ը:




Լրահոս