Որսորդական հրացան, 80 փանփուշտ և 13 պայթուցիչ՝ զբոսայգու զուգարանի պատի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի զբոսայգու զուգարանի պատի տակ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 80 փանփուշտ, մեծ տրամաչափի 1 փամփուշտ և տարբեր տեսակի 13 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




Լրահոս