Սադրիչները խանգարում են «եռյակի» հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքում ընթացող «եռյակի» հանրահավաքն ընթանում է տարբեր տրամադրություններով: Ցույցի մասնակիցների շրջանում կան մարդիկ, որոնք ամեն կերպ խոչընդոտում են ելույթ ունեցողներին:

 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նախքան իր ելույթը սկսելը, հայտարարեց. «Ով չի ուզում լսել, թող հեռանա, մի՛ խանգարենք»։

Նա համոզված է, որ ամեն ինչ սկսվեց երեկ, երբ իշխանությունը, տեսնելով Աբովյանի հանրահավաքը, գործի դրեց իր ռեպրեսիվ մեքենան. «Արդեն այսօր մարդիկ կան այստեղ, որ եկել են հրահրելու, բայց մի՛ մեղադրեք այդ մարդկանց, ժողովո՛ւրդ, իրանք մեղավոր չեն, որ սոցիալական այնպիսի վիճակում են, որ ուզած-չուզած՝ այսօր էստեղ են ու այդ պատվերն են կատարում։ Հակառակը, մեր գործն է նրանց օգնելն ու աջակցելը»։

Նա անդրադարձավ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի է:

«Նա օրը ցերեկով գնդակահարել է գեներալի, նրա հետ գալը հարված է մեր մեջքին, մեր զինվորին», – ընդգծեց ն:




Լրահոս