Մելիք Մանուկյանը` Շշերի Մելոն, իր շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր համախմբվել հանրահավաքին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր ու բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. իշխանության դեմ է դուրս եկել եւ իշխանության համար պայքարում է մի ուժ, որը պատրաստվում է մարդկային ռեսուրսների «դեմ» մարդկային ռեսուրս «հանել», փողին փողով հակակշռել, իսկ ուժին` ուժով:
Աբովյան քաղաքում նախօրեին կայացած եռյակի հանրահավաքին բավականին մեծ թվով մարդիկ էին մասնակցում, եւ այն կազմակերպել էր ոչ միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանն (Շշերի Մելո) էր հանրահավաքին մարդ «բերել»: Նա իր շշերի գործարանի աշխատակիցներին հրահանգել էր մեկ մարդու պես համախմբվել ու տաքսիներով «իջել» են հանրահավաքի: Բնականաբար, կային նաեւ փողով ներկայացածներ: Իսկ ինչ վերաբերում է ուժին, ապա այն առավել ցցուն կդրսեւորվի, թերեւս, հոկտեմբերի 10-ին, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ բացված ազատամարտիկների երկու միավորումները կմիանան եռյակի «շարժմանը»: Այնպես որ` հետաքրքիր իրավիճակ է սպասվում ԲՀԿ-ի եւ նրա շուրջ խմբված ուժերի ու իշխանության կռվում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս