Պուտինն Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստրախանում Կասպիական չորրորդ գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 29-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ նախագահի մամլո ծառայությունից: Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Կրեմլի մամլո ծառայությունը նշում է, որ Ադրբեջանը՝ Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, իսկ Բաքվի հետ հարաբերությունները կրում են բարի դրացիական, փոխշահավետ և բազմակողմանի բնույթ, նշում է News.mail.ru :




Լրահոս