Ռունին որակազրկվել է երեք խաղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ մի կերպ չի կարողանում Անգլիայի Պրեմիեր լիգայում գրավել առաջատար հորիզոնականներ: Վեց տուրից հետո ակումբն ունի ընդամենը 8 միավոր, իսկ հիմա էլ թիմի ավագ Ուեյն Ռունին ստիպված կլինի երեք խաղ բաց թողնել:

«Վեստ Հեմ»-ի դեմ խաղում հարձակվողը կանգնեցրեց մրցակցի գրոհը ոչ թույլատրելի շարժումով, որի պատճառով էլ միանգամից կարմիր քարտ ստացավ և պատժվեց երեք խաղյա որակազրկմամբ: Սա նրա կարիերայի վեցերորդ հեռացումն էր:




Լրահոս