Հանրապետականները տապալեցին արտահերթ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Գրանցվեց 32 պատգամավոր, ինչը բավարար չէր քվորում ապահովելու համար: Արտահերթ նիստին մասնակցելու համար ներկայացել էին ոչ իշխանական պատգամավորները:

Արտահերթ նիստի ընթացքում նախատեսվում էր քննարկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԴԱՀԿ-ի կողմից արտադատական բռնագանձումների վերացմանը: 

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումն առավոտյան հայտարարել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հենց այդ ժամանակ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենց խմբակցությունը չի մասնակցելու նիստին:




Լրահոս